00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր այս անգամ արժանացան պետական մրցանակի, կամ ինչո՞ւ 3 բնագավառ մնաց առանց հասցեատիրոջ

© Пресс-служба Президента АрменииВручение президентских премий
Вручение президентских премий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահն այսօր պետական մրցանակներ հանձնեց արվեստի և գիտության բնագավառների գործիչներին։ Մի շարք բնագավառների մրցանակները մնացին անհասցեատեր։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 19-ին, 2017թ. պետական մրցանակներ հանձնեց գիտության և արվեստի ոլորտի լավագույնը ճանաչված ստեղծագործությունների և աշխատությունների հեղինակներին։

Մի շարք բնագավառներում, սակայն, նախատեսված մրցանակներն այդպես էլ չգտան իրենց հասցեատերերին։ Կերպարվեստի բնագավառում, ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ, Կերպարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ներկայացված աշխատանքներից ոչ մեկը հանձնաժողովի անդամների անհրաժեշտ քանակի ձայներ չի հավաքել։

© Пресс-служба Президента АрменииՍերժ Սարգսյանն ու Մհեր Մկրտչյանը
Вручение президентских премий  - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն ու Մհեր Մկրտչյանը

Անհրաժեշտ ձայներ չի ստացել նաև հումանիտար գիտության ասպարեզում ներկայացված միակ ազգագրական բնագավառի աշխատությունը։

Մրցանակի չի արժանացել նաև թատրոնի բնագավառում անցյալ տարի կատարված որևէ աշխատանք։ Թատերարվեստի բնագավառի հանձնաժողովի նախագահ, պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը այդ հանգամանքը բացատրեց տիրող բացասական մթնոլորտով։

«Երբ աշխարհը բեմ է, մարդիկ էլ` դերասան, այդ իրավիճակում իրական թատրոնը չի կարող կայանալ»,- մեկնաբանելով հայ թատրոնում տարվա մրցանակակիր չգտնելու փաստը`ասաց Գրիգորյանը։

Փոխարենը կինոյի բնագավառում միանգամից 5 մրցանակ հանձնվեց` ռեժիսոր Մհեր Մկրտչյանին, բեմադրող օպերատոր Վահագն Հակոբյանին, դերասան Սամվել Թադևոսյանին, պրոդյուսերներ Ռուբեն Ջաղինյանին և Կարեն Ղազարյանին` 2017թ-ին նկարահանված «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի համար:

© Photo : press office of the President of RAՍերժ Սարգսյանը հանձնեց պետական մրցանակները
Вручение президентских премий - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը հանձնեց պետական մրցանակները

Ֆիլմի անձնակազմի անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին` Կարեն Ղազարյանն ասաց. «Այս ֆիլմի արդյունքում մեկ հայ վերադարձավ Հայաստան, ընտանիք կազմեց ու երեխա ունեցավ։ Սա այս գործի մեծագույն գնահատականն է»։ Խոսքը ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի մասին է, որ մինչև 2015թ-ը ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում։

Ռեժիսորը մրցանակաբաշխության ավարտին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին, ասաց, որ այս տարի հայ հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր ֆիլմը։ Հարցին, թե ինչի մասին է այն, Մհեր Մկրտչյանը պատասխանեց. «Փակագծերը չեմ բացի, բայց ասեմ, որ ավելի թեթև ֆիլմ է լինելու»։ Բայց փակագծերից մեկը նա, այնուամենայնիվ, բացեց։ Հարցին, թե արդյոք նոր ֆիլմն էլ է Արցախին նվիրված լինելու, նա արձագանքեց. «Ոչ, թեման կրկնել չի կարելի»։

Գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակի արժանացավ արձակագիր Գուրգեն Խանջյանը`2017թ-ին հրատարակված «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար, երաժշտության ոլորտում` կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը` «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լևոն Ազնաուրյանը (հետմահու) և շինարար Սուրեն Հակոբյանը՝ Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար:

© Пресс-служба Президента АрменииԳրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակի արժանացավ արձակագիր Գուրգեն Խանջյանը
Вручение президентских премий - Sputnik Արմենիա
Գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակի արժանացավ արձակագիր Գուրգեն Խանջյանը

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակը շնորհվեց միակ ներկայացված աշխատության`ֆիզիկայի բնագավառում «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» անգլերեն լեզվով աշխատության հեղինակ Համլետ Ավետիսյանին։

Պետական մրցանակները հանձնելուց հետո Սերժ Սարգսյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց մրցանակակիրներին` չշրջանցելով նաև թափուր մնացած մրցանակային տեղերի խնդիրը։

«Ափսոսում եմ, որ որոշ անվանակարգերում այս տարի չունեցանք մրցանակակիրներ: Հուսով եմ, որ հաջորդ տարիներին տվյալ անվանակարգերում կունենանք այնպիսի գործեր, որոնք, անկասկած, արժանի կլինեն պետական մրցանակի: Համենայն դեպս տեսնում եմ, որ անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, վերլուծել այս կամ այն ոլորտի զարգացման խոչընդոտները»,- ասաց նախագահը:

Նա արարողությանը ներկա մշակույթի, գիտության և կրթության նախարարների ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա` համատեղ ուսումնասիրելու և լուծման ուղիներ գտնելու համար։

Լրահոս
0