00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետին ուրախացրել են ֆինանսների նախարարությունում. տնտեսությունը սպասվածից շատ է աճել

© Photo : Wall BoatДеньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական աճը պայմանավորված է ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Հայաստանի տնտեսությունը լճացումից գնաց դեպի զարգացում»

Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացրել է մակրոմիջավայրի՝ հարկաբյուջետային քաղաքականության բարելավման և միկրոմիջավայրի՝ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: 

Այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, ըստ նախարարի, հիմնականում իրականացվել են:

2017 թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով: Վ.Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած, պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ, ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ:

Фото месяца - Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսության «լավագույն տասնյակը». ինչու ենք ավելի լավ ապրելու կամ ինչով ենք մեզ մխիթարում

Պետական ֆինանսների կառավարման ոլորտում նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է կարգապահության բարձրացմանը միտված 2 խումբ գործողություններ (գործընթացների պարզեցում և տեղեկատվական համակարգերի ընդլայնում), և 2018 թ. շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքը՝ և´ կարճաժամկետ, և´ երկարաժամկետ կտրվածքով արդյունք ապահովելու նպատակով:

Նախարարը զեկուցել է, որ, օրինակ, գնումների ոլորտում տեղեկատվական համակարգերի դաշտն էապես ընդլայնվել է, և շուրջ 3 անգամ ավելացել է այդ համակարգերից օգտվող պատվիրատու մասնակիցների թիվը: Արամյանը տեղեկացրել է, որ 2017 թ. նախարարությունն ակտիվ աշխատել է հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, նաև քայլեր են իրականացվել աշխատակազմ բարձրակարգ կադրեր ներգրավելու ուղղությամբ. 137 երիտասարդ մասնագետ համալրել է նախարարության աշխատակազմը:

Այնուհետև պատասխանատուները վարչապետ Կարապետյանին մանրամասն զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Նախ և առաջ ներկայացվել են մակրոտնտեսական քաղաքականության, բյուջետային շրջանակի և պետական պարտքի ոլորտներում իրականացված աշխատանքները:

Նշվել է, որ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար:

Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով: Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով: 2017 թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1503.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 3.8 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1.2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ աճել 41.8 տոկոսով։

Իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017 թվականի պետական բուջեի պակասուրդը կազմել է 266.7 մլրդ դրամ (ցուցանիշը ներառում է նաև ՌԴ-ից ստացված ռազմական վարկի հաշվարկային գումարը, որն ավելացվել է 180.1 մլրդ դրամ պակասուրդին), որը ՀՀ ՖՆ գնահատականներով կազմում է ՀՆԱ-ի 4.8 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։ Ընդ որում, տնտեսության վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության ուղղությունը արտացոլող պետական բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 3.3 տոկոսը (առանց ՌԴ-ից ստացված ռազմական վարկի), որը համադրելի է նախորդ տարվա 5.2 տոկոս ցուցանիշին (ՌԴ-ից ստացված ռազմական վարկի գումարը 2017թ. կազմել է 86.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 14.4 մլրդ-ի դիմաց):

Լրահոս
0