00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը թիրախի տակ է. սահմանին սպառնում են ԻՊ գրոհայինները

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ահաբեկչական խմբավորումների անդամները Սիրիայից Հարավային Կովկաս են վերադառնում։ Հայաստանի առաջ կոնկրետ մարտահրավերներ են ծառացել, կարծում է Աֆղանստանի և Արցախյան պատերազմի վետերան Լևոն Ստեփանյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանի սահմանների անվտանգությունը պետք է ուժեղացնել ահաբեկիչների ներթափանցման վտանգի պատճառով, ռուս սահմանապահներն այդ հարցում մեծ դեր ունեն, Sputnik Արմենիային ասաց ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, ռազմական ու քաղաքական գործիչ, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների մասնակից գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

Армянская семья, жившая определенное время в подконтрольной ИГ (запрещено в РФ и других странах) местности в Сирии - Sputnik Արմենիա
Կյանքն առանց ջրի և ուտելիքի. ԻՊ ահաբեկիչների ձեռքից փախած հայ ընտանիքի պատմությունը

Ստեփանյանը կարծում է, որ այժմ բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Նրա խոսքով` Սիրիայից ԻՊ (մի շարք երկրներում արգելված խմբավորում — խմբ.) զինյալները տարածվել են Մերձավոր Արևելքով. մի ամբողջ գումարտակ ադրբեջանցի ահաբեկիչներ Արցախում կռվելու պատրաստակամություն են հայտնել։

«Վերջերս տեղեկություն է տարածվել, որ ԻՊ անդամները Հայաստան ներթափանցելու փորձ են արել։ Այսինքն մենք թիրախի տակ ենք։ Հայտնի չէ` ինչով կավարտվի Իրանում ներքաղաքական իրավիճակը», — ասաց Ստեփանյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանն 90-ականներին սեփական սահմանապահ զորքը չուներ, Արցախում մարտական գործողություններ էին ընթանում։ Բացի այդ, Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը կենտրոնացել էր Հայաստանի սահմաններին, անհանգստություն էր առաջացել բնակչության և ղեկավարության շարքերում, Թուրքիայի սահմանին քրդական խնդիր կար։

Երևանն այդ պայմաններում դիմեց Մոսկվային թուրքական և իրանական սահմանին պաշտպանության հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։

«Այդ խնդիրն ավելի քան քսան տարվա ընթացքում Ռուսաստանի սահմանապահ զորքերը պատվով ու արժանապատվությամբ են կատարել ու շարունակում են կատարել», — ասաց Ստեփանյանը։

Последствия минометного обстрела в Алеппо - Sputnik Արմենիա
Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիները ներգրավված են ԻՊ խմբավորման մեջ

Գեներալը նաև շեշտեց, որ ռուսական սահմանապահ զորքերի կազմում զգալի թիվ են կազմում հենց հայերը։

Վերջին տարիների ընթացքում, նրա խոսքով, ռուսական սահմանապահ զորքում անձնակազմի թվաքանակի նվազեցման հետ կապված զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Գեներալը կարծում է, որ անկախ տեխնիկական վերազինումից պետք է վերականգնել սահմանների պահպանման հին սխեման ու ընդլայնել քանակը։

Ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին` Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագրի համաձայն։ Պայմանագիրը կնքվել է1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության կազմում են ընդգրկված Գյումրում, Արմավիրի, Արտաշատի և Մեղրու ջոկատները, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների ապրուստը հոգում են երկու պետությունների կառավարությունները հավասարության սկզբունքով։

Լրահոս
0