00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքն առանց ջրի և ուտելիքի. ԻՊ ահաբեկիչների ձեռքից փախած հայ ընտանիքի պատմությունը

© SputnikАрмянская семья, жившая определенное время в подконтрольной ИГ (запрещено в РФ и других странах) местности в Сирии
Армянская семья, жившая определенное время в подконтрольной ИГ (запрещено в РФ и других странах) местности в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքներից մեկում ապրող հայ ընտանիքը կենդանի մնալու համար ստիպված է եղել որոշ ժամանակ մուծել «այլադավանի հարկը» և կատարել ահաբեկիչների բոլոր հրահանգները։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Ruptly գործակալության ռեպորտաժում հայ ընտանիքը պատմել է «Իսլամական պետություն» խմբավորման  վերահսկման տակ գտնվող Սիրիայի տարածքներից մեկում իրենց անցկացրած օրերի մասին, մինչ այն օրը, երբ  նրանց հաջողվել է փախչել և հաստատվել Ռաքքայի Այն Աբիադի գյուղում։

Ընտանիքի անդամների խոսքով, որպեսզի ապրեն և անվտանգության երաշխիք ունենան, նրանք ստիպված են եղել մուծել ջիզնա հարկը (մուսուլմանական երկրներում այլադավաններից գանձվող հարկ), ինչպես նաև ենթարկվել ԻՊ-ի հրահանգներին:

«Այդպես մենք ապրեցինք 6 տարի: Սկզբից նրանք վատ չէին վերաբերում մեզ, քանի որ մենք ջիզնա էինք վճարում: Հարկը մուծում էին միայն տղամարդիկ, այն կազմում էր 45 հազար դինար, որը պետք էր վճարել երկու փուլով: Հաջորդ տարի հարկը հասցրին մինչև 200 հազար: Ընդհանրապես, հարկի չափը կախված էր ընտանիքի դիրքից և ֆինանսական վիճակից», — պատմել է տղամարդկանցից մեկը։

© Sputnik«Իսլամական պետության» ձեռքից փախած հայ ընտանիքը
Армянская семья, жившая определенное время в подконтрольной ИГ (запрещено в РФ и других странах) местности в Сирии - Sputnik Արմենիա
«Իսլամական պետության» ձեռքից փախած հայ ընտանիքը

Կանանց ստիպում էին հագնել սև նիկաբ և ջիլբաբ (մուսուլման կանանց հագուստ, որը համարյա լրիվ փակում է երեսը և մարմինը)։ Հայերը ստիպված ենթարկվում էին այդ օրենքներին, որովհետև, հակառակ դեպքում, նրանց բանտարկում էին, տուգանում կամ ֆիզիկական պատժի ենթարկում։

Չնայած, այդ տարածքում բնակվում էր 50–60 հայ ընտանիք, նրանց կտրականապես արգելված էր կատարել քրիստոնեական կրոնական ծիսակատարություններ։

Մի քանի ամիս անց ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ հայ ընտանիքն այլևս չէր կարողանում ուտելիք և ջուր գնել, նաև զրկվել էր էլեկտրականություն ունենալու հնարավորությունից։։

«Ջուր և ուտելիք այլևս չկար, ինչպես նաև էլեկտրականություն։ Դրան զուգահեռ, ապրում էինք անընդմեջ հրթիռակոծության տակ`դռներն և պատուհանները ջարդրդված։ Մենք չէինք կարողանում հանգիստ թեյել կամ նախաճաշել։ Անընդհատ թաքնվում էինք նկուղում»,–պատմում է ընտանիքի անդամը։

Ի վերջո, ընտանիքին հաջողվում է փախչել և նոր կյանք սկսել Սիրիական դեմոկրատական ուժերի շնորհիվ ազատագրված քրդական գյուղում, որն «Իսլամական պետության» նախկին մայրաքաղաք Ռաքքայի մոտակայքում էր։

Լրահոս
0