00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի նախկին կնոջ գործերը վա՞տ են. ինչո՞ւ է Վիտալինան նորից դիմել դատարան

© Из личного архива Ольги СлюсаревойЖена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси
Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ոչ մի դեպքում չի պատրաստվում հաշտվել նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հետ, իսկ Վիտալինան, ինչպես երևում է, արդեն զղջում է ամուսնալուծվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, զղջում է ամուսնալուծվելու համար, իսկ դերասանը չի էլ պատրաստվում հաշտվել նրա հետ։ Ջիգարխանյանն այս մասին խոսել է ռուսական «Թող խոսեն» («Пусть говорят») հաղորդման եթերում։

Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանն ինձ անպայման կզանգի. Վիտալինան չի հավատո՞ւմ բաժանմանը

Դերասանը հաղորդավար Դմիտրի Բորիսովին ասել է, որ Վիտալինան բողոքարկել է ապահարզանի որոշումը և ուզում է չեղարկել այն։ Ջիգարխանյանը նշել է, որ ինքը չի ցանկանում հաշտվել նախկին կնոջ հետ ու անկեղծորեն չի հասկանում նրա մտադրությունները։

Տաղավարում ներկա փորձագետներից ոմանք վստահեցրել են, որ Վիտալինայի արարքի դրդապատճառը կարող է լինել հիփոթեքային վարկը, որը մարելու համար նա ստիպված է ամեն ամիս մուծումներ կատարել։

«Կարծում եմ` այս ամենը, այդ թվում նաև Վիտալինայի` ամուսնալուծության գործընթացը կասեցնելու փորձը կապված է ֆինանսական հարցերի հետ։ Եթե Վիտալինան վախենում է պարտքի հետ կապված որոշ պարտավորություններից, օրինակ` նրան պարտքի վտանգ է սպառնում, ապա նա մտածում է, որ ավելի լավ է ամուսնացած լինել, այդ դեպքում կկարողանան երկուսով մարել պարտքը», — ասել է լրագրող Եկատերինա Գորդոնը։

Գորդոնը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Ջիգարխանյանի և նրա կնոջ «սերիալին» ու համոզված է, որ Վիտալինային փորձում են ներգրավել շատ լուրջ քրեական գործերի մեջ` ընդհուպ մինչև դերասանի թունավորում։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Արմեն Ջիգարխանյանը` կնոջ մասին. «Նա գող է և իրեն ստորաբար պահեց»

«Ջիգարխանյանն այնպիսի բաներ է արել, որոնք ստիպում են նրա մասին վատը մտածել», — ասել է Գորդոնը։

Ավելի վաղ Վիտալինան Շոպենի ստեղծագործություններից մեկը նվիրել էր նախկին ամուսնուն՝ նախատոնական նվերը մատուցելով հեռուստահաղորդման ընթացքում։ Նա Ջիգարխանյանին հրավիրել էր Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարան, որը, նրա խոսքով, ընտանեկան օջախ է եղել: Հետո Ցիմբալյուկի օրինական փաստաբան Լարիսա Շիրոկովան ասել էր, որ հնարավոր է` Ջիգարխանյանի հետ հաշտեցման պայմանագիր կնքվի, բայց դերասանի փաստաբանը հերքել էր այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ դեկտեմբերից 5-ին նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում):

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

Լրահոս
0