ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հանրահայտ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում հրապարակել է ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանի անունը կրող փողոցի լուսանկարը։
Սարոյանը XX դարի սկզբի ամերիկահայ ամենահայտնի գրողներից մեկն է։ Նա արժանացել է Պուլիցերյան և Նյու Յորքի թատերական քննադատների Circle Award մրցանակի։
«Սարոյանի փողոցը Սան Ֆրանցիսկոյի լավագույն փողոցն է», — լուսանկարի տակ գրել է Օհանյանը։
Վերջին շրջանում Օհանյանը հաճախ է հիշում իր հայ արմատների մասին։ Մի քանի օր առաջ հայտնի գործարարը հուզիչ լուսանկար էր հրապարակել, որում Օհանյանների 4 սերունդ էր պատկերված։ Օհանյանն այդպես էր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել պապին` Ջոն Օհանյանին։
Լուսանկարում պատկերված էին նաև հայրը` Քրիս Օհանյան, և դուստրը` Օլիմպիան։
Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել։ Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։