ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հանրահայտ Gata Band-ը, «Աստղիկ» մանկական նախագծից հայտնի Ռոբերտ Քոլոյանը, կանչաչայա գեղեցկուհի Մարիամն ու այլ երգիչներ կպայքարեն Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ներկայացնելու համար։
Լուսինե Մարդանյանը ներկայացրել է If You Don't Walk Me Home ստեղծագործությունը։
«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի ազգային ընտրական փուլն է, որին մասնակցում են 20 կատարող։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018թ.-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին և 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։