00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չորս հայի պատճառով ռուսական օդանավը չկարողացավ լքել Մեքսիկան

© Sputnik / Евгений БиятовСамолет в аэропорту "Шереметьево".
Самолет в аэропорту Шереметьево. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը չի կարողանում լքել Մեքսիկան երկրի ավիաիշխանությունների անսպասելի որոշման պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Ռոսիա» ավիաընկերության (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) ինքնաթիռը Մեքսիկայի Կանկուն քաղաքից չի կարողանում Ռուսաստան վերադառնալ Մեքսիկայի ավիաիշխանությունների անկազմակերպ աշխատանքի ու հայ քաղաքացիներին արտաքսելու անսպասելի որոշման պատճառով։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին։

Ավելի վաղ Կինտանա–Ռոո նահանգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Արմինե Վոլպերտը հայտնել էր, որ մոտ 500 զբոսաշրջիկ չեն կարողանում հայրենիք մեկնել Կանկուն մեքսիկական զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում կայանման համար «Ռոսիա» ավիաընկերության ունեցած պարտքի պատճառով։

Командир карабля Мартин Арутюнян - Sputnik Արմենիա
Ավելի հաճախ թռեք, կամ ինչպես է հայ օդաչուն փախցրել ինքնաթիռը թալիբներից

Հյուպատոսի տվյալների համաձայն` ռուսաստանցիներին օդանավից դուրս են հրավիրել 8 ժամ օդանավում անցկացնելուց հետո։ Ինչպես նշել էր Վոլպերտը, թռիչքին սպասելիս ուղևորները դիմել են հյուպատոսության և դեսպանության օգնությանը։

«Մեքսիկայի Միացյալ Նահանգների էմիգրացիոն վերահսկման անսպասելի պահանջով «Ռոսիա» ավիաընկերության չվերթով պետք է ՀՀ չորս քաղաքացու արտաքսեին։ Այդ պատճառով օդանավակայանը թույլտվություն չէր տալիս ինքնաթիռին իրականացնել չվերթը», – ասել են ավիաընկերությունում։

Ընդ որում, ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ «Ռոսիան» Կանուն քաղաքի օդանավակայանին որևէ պարտք չունի։

Ուղևորները ստիպված են եղել չորս ժամ սպասել, մինչև հայերին բերման կենթարկեն, սակայն նույնիսկ, երբ նրանց տեղ են հասցրել, Մեքսիկայի ավիացիոն իշխանությունները թույլ չեն տվել իրականացնել թռիչքը։

Չվերթերի անվտանգության հետ կապված Ռուսաստանի ավիացիոն օրենսդրության պահանջների համապատասխան` օդանավի անձնակազմի աշխատանքային ժամանակն ավարտվել է, ինչ արդյունքում չվերթը հետաձգվել է հաջորդ օրը` հունվարի 17-ին, նշել են «Ռոսիա» ավիաընկերությունում։

Լրահոս
0