00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղբին ու մաքրությանը հայկական և շվեյցարական մոտեցումներ. ինչի՞ն ենք մենք սպասում

© Sputnik / Asatur YesayantsСнятый на телефон мусор в Ереване
Снятый на телефон мусор в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ե՞րբ Հայաստանում կսկսեն կիրառել աղբի տեսակավորման համակարգը. խորհում է Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Հայաստանի ոսկու արդյունահանման ձեռնարկությունները հանգստանում են. որոշ տվյալների համաձայն իրենց դարն ապրած բջջային հեռախոսների մեկ տոննայում 60 անգամ ավելի ոսկի կա, քան մեկ տոննա ոսկու հանքաքարում։

Հայաստանի աղբահանող ընկերություններն աշխատում են առանց ջանք խնայելու. նրանք թաղում կամ այրում են թափոնների կույտեր, որոնք կարող էին մեծ եկամուտների աղբյուր դառնալ։ Արդյո՞ք հնարավոր է շտկել իրավիճակը։ Սկզբունքորեն, այո, սակայն արագ չի հաջողվի։ Ինչո՞ւ։ Որովհետև ամեն ինչ համեմատության մեջ է նկատելի։

Мусорные баки компании Sanitek - Sputnik Արմենիա
Վարչապետ Կարապետյանն ասել է` ինչպես է պետք աղբը «ճիշտ» հավաքել

Երկու փաստ շվեյցարական կոնֆեդերացիայի ընթացիկ կյանքից։ Երկրում արգելվել է դաժան վերաբերմունք դրսևորել սննդի պատրաստման համար նախատեսված լանգուստների և օմարների նկատմամբ։ Այս տարվա մարտից այս ծովամթերքը եռացող ջրի մեջ գցելը կարգելվի։ Կառավարությունը կարգադրել է նաև լոբստերներին տեղափոխել բնական միջավայր` արգելելով սառույց և սառը ջուր օգտագործել դրանց պահելու նպատակներով։ Դե՞, ի՞նչ կասեք։

Իսկ սա ինչպե՞ս է։ Շվեյրցարիայի կառավարությունը շների տերերին թույլ չի տա կենդանու հաչելուն խանգարող ավտոմատ սարքեր կիրառել։

Ինչ կապ կա Շվեյցարիայի լոբստերների և Հայաստանի աղբի միջև։ Ահա, թե ինչ։ Մենք շվեյցարիացի չենք։ Աղբի հետ կապված իրավիճակը փոխելու համար մեզ տասնամյակներ  են պետք։ Խնդիրը ոչ թե տեխնոլոգիաների մեջ է, այլ մտածելակերպի ու կենսակերպի։ Կենցաղային մշակույթը հենց այնպես չի առաջանում։ Մեզ մոտ այն դեռ չափազանց ցածր մակարդակի է։ Կարող ենք վիճել, հիշել Գառնու տաճարը, Կոմիտասին, դիմել հրամանատար Սուվորովին, որի տատը հայ էր, կարող ենք նեղանալ. ոչինչ չի փոխվի։ Ամեն ինչ փոխում է ժամանակը, կամքն ու արդեն իսկ դուռդ թակող ծխից ու գարշահոտություն խեղդվելու վտանգը։ Մի խոսքով` որևէ բան փոխելու համար պետք է փոխվես ինքդ, իսկ մեզ համար դա այդքան էլ հեշտ չէ։

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Աղբը կարող է էլեկտրաէներգիա դառնալ. Երևանի մոտ աղբի վերամշակման գործարան կկառուցվի

Մինչդեռ ամեն ինչ այդքան էլ անհույս չէ։ Փորձենք պատասխանները որոնել ոչ այդքան հեռավոր անցյալում։ 50-ականներին աղբը տանից հանում էին դույլերով և թափում տան պատերի տակ։ Այնուհետև այդ նույն պատերի տակ հայտնվեցին գարշահոտ մետաղական աղբամանները։ Հետո սկսեցին բակեր գալ աղբատար մեքենաները. աղբը թափվում էր բաց բեռնաթափքով ավտոմեքենայի մեջ, ու գարշահոտությունը տարածվում էր սիրելի քաղաքով մեկ։ Փակ աղբամաններ, աղբատար խողովակներ, պլաստիկ տոպրակներ. պարզապես էվոլյուցիա, որը դեռ չի հանգեցրել աղբահանության և աղբի վերամշակման հեղափոխության։ Ինչո՞ւ է այն անհրաժեշտ։

Այժմ տեղափոխվենք Գերմանիա։ Գերմանիայի բնակիչները մեկ րոպեում աղբանոց են նետում շուրջ 68 տոննա աղբ։ (Մեզ մոտ, իհարկե, ավելի քիչ է, սակայն միայն այն պատճառով, որ մենք էլ ենք քիչ)։ Յուրաքանչյուր օր ամեն գերմանացի միջին հաշվարկով 1.7 կգ մնացորդ է թափում, ինչը տարեկան համապատասխանում է 611 կգ–ի։ Մեր «զիբիլի» հաշիվը մենք, չգիտես ինչու, չգիտենք, սակայն կարծես թե քանակական առումով մենք գերմանացիներից հետ չենք:

Այժմ անցնենք որակին։ Եվրոպայում մնացորդների ու թափոնների մեծ մասը խոշոր կենցաղային աղբն է, այնուհետև` փաթեթավորած նյութերը, օրգանական աղբը երրորդ տեղում է, հետո գալիս են էլեկտրական սարքավորումները և վերջապես թունավոր թափոնները, որոնք մեկ տոկոս են կազմում։

Եվ ի՞նչ։ Աղբի տեսակավորումը կարևոր բան է, որը վաղ թե ուշ կհասնի նաև մեզ։ Ընդհանրապես լավ կլիներ, եթե այն եկած լիներ երեկ. այդ պարագայում այսօրվա նորմերով ապրելու պատրաստակամությունն ավելի մեծ կլիներ։

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Կարինե Դանիելյան. Հայաստանում աղբի վերամշակումը ստվերային բիզնես է

Հիշելով այն երկրներին, որտեղ շներին արդեն հաչալ կարելի է, իսկ լանգուստներին եռացող ջրի մեջ իջեցնել` ոչ։

Բակ։ Չորս աղբաման ապակու, պլաստիկի, թղթի և օրգանական մնացորդների համար։

Տուն, խոհանոց։ Չորս առաջին զամբյուղներ նույն բանի համար։ Սակայն մի մանրուք կա։ Եթե ապակիով տարրան, ասենք,  գցես թղթի համար նախատեսված աղբամանի մեջ, տուգանվելու են այդ տան բոլոր բնակիչները։ «Բոլորը` մեկի համար» սկզբունքով, սակայն այդ մեկին կուզեին տեսնել բոլորը. գործ տալու հմտությունները լավ զարգացնող ձգտում։

Լոսեն։ Տան ստորին հարկ, որտեղ ինչ-որ ժամանակ ապրել է հեղինակը։ Նույն չորս աղբամանները։ Սենյակի մեջտեղում կանգնած է մսյե Ժոզեֆը։ Նա մտածմունքների մեջ է։ Ձեռքում հովանոց է պտտեցնում, պատրաստվում է դեն նետել։ Բայց։ Հովանոցը կտորից, պլաստիկից, մետաղից ու փայտե բռնակից է պատրաստված։ Ինչպես կոտրել այն ու ճիշտ դասավորել յուրաքանչյուրն իր աղբամանում։ Երկար չմտածելով` նրան մատնանշում եմ առաջին պատահած աղբամանը։ Ժոզեֆը սիրալիր ժպտում է և ձեռքով ցույց տալիս առաստաղը, որտեղ արտաքին դիտարկման տեսախցիկ է տեղադրված։ Նրա ձեռքից վերցնում եմ հովանոցն ու թողնում պատի տակ. ում պետք է, թող նա էլ պարզի։ Մսյե Ժոզեֆը չի համաձայնում, հովանոցը հետ է վերցնում և կրկին ընկնում մտածմունքների մեջ։ Նկատո՞ւմ եք հայի ու շվեյցարացու տարբերությունը:

Հայի ու ռուսի տարբերությունն ավելի քիչ է, սակայն արդեն այս տարվանից աղբի տեսակավորման համակարգը կսկսի գործել ամբողջ Ռուսաստանում։ Իսկ ինչի՞ն ենք սպասում մենք։

Լրահոս
0