Վահանն իր բնակարանի խոհանոցը վերածել է իսկական ակվարիումի։ Նրա հետ նույն տանիքի տակ ապրում են շուրջ 20 տեսակի ձկներ, թութակ, գորտեր և այլ կենդանիներ։
«Ես ինձ բնության մասնիկ եմ համարում, և ինձ համար կենդանիները միշտ կարևոր են եղել», — Sputnik Արմենիային պատմեց Վահանը։
Նա խոսեց իր բնակարանի անսովոր բնակիչների մասին և վստահեցրեց, որ, չնայած իրենց լռակյացությանը, բոլոր ձկները կարողանում են շփվել և ճանաչում են իրենց տիրոջը։