ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ամերիկացի միլիարդատեր Դեն Բիլզերյանը պատրաստվում է մարիխունայի բիզնեսով զբաղվել։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
Դենը լուսանկար է հրապարակել և կից գրառում թողել։
«Ես պատրաստվում եմ մարիխունայի գլոբալ ապրանքանիշ ստեղծել։ Green Axis-ի նախագիծը կգործարկի հաջորդ ամիս»,- գրել է Բիլզերյանը։
Նա արդեն պայմանագիր է կնքել կանադական հայտնի ընկերություններից մեկի հետ, որին դուր է եկել Դենի գաղափարը։