ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայաստան և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում էԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Հանդիպումը կկայանա հունվարի 18-ին Կրակովում»,- Twitter-ի իր էջում գրել է Բալայանը։
Հիշեցնենք, որ Նալբանդյան- Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել էր 2017թ-ի դեկտեմբերի 6-ին Վիեննայում:
Upon initiative of #OSCE #MinskGroup Co-Chairs, a meeting between FM of #Armenia Nalbandian and FM of #Azerbaijan Mammadyarov will take place in Krakow on Jan 18. #NagornoKarabakh pic.twitter.com/gxUjnTPBQF
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) 16 января 2018 г.
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս հանդիպումից սպասելիքները մեծ չեն, բայց նման հանդիպումները նպաստում են շփման գծի լարվածության թուլացմանը։