00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ոմանք ստիպված են լինելու կոյուղի «մտնել»

© Yerevan DjurПрокладка трубопровода
Прокладка трубопровода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլոր նրանք, ովքեր կոյուղու կառավարման պարտականություններն իրենց վրա կվերցնեն, պետությունից արտոնություններ կստանան, իսկ մաքրած ջուրը կօգտագործվի ոռոգման նպատակով։

Արամ Գարեգինյան, Sputnik

Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը պետք է կարգավորեն կոյուղու ցանցի աշխատանքը։ Այդ մասին է գրված Հայաստանի Ջրային օրենսգրքի փոփոխությունների նախագծում, որը երկուշաբթի խորհրդարանում ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նախարարը հայտնեց, որ բարեփոխումների համար ժամանակ կհատկացվի մինչև 2030 թվականը։

Министр экономического развития РФ Алексей Улюкаев - Sputnik Արմենիա
Հայ նախարարի «խրտվիլակը», կամ ինչու՞ է պաշտոնյայի մարդավայել «ողջույնը» դառնում հրաժեշտի գազել

Կոյուղու խնդիրները Հայաստանում ավելի սուր են, քան խմելու ջրի։ Մի շարք գյուղերում և նույնիսկ որոշ փոքր քաղաքներում ջրամատակարարում կա, իսկ կոյուղու հարցում, ինչպես ասում են, «եղունգ ունես, գլուխդ քորի»։ Գյուղերում կոյուղու հասանելիություն չունեն հինգ բնակիչներից չորսը (2014 թվականին ՏՀԶԿ աջակցությամբ նախապատրաստած զեկույցի տվյալներով` հասանելիության մակարդակը 17% է կազմում)։

Այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն ստանձնել կոյուղու կառավարման պարտականությունները, արտոնություններ կստանան բնապահպանական վճարների զեղչի տեսքով։ Զգալի արտոնություններ կստանան նրանք, ովքեր ոչ միայն կհավաքեն կեղտաջրերը, այլև կմաքրեն դրանք (օրինակ` աերացիայի կայան կկառուցեն)։

«Ինչ արտոնություններ են լինելու, և երբ են դրանք սկսելու գործել, մենք առանձին օրինագծով կսահմանենք, որը կներկայացնենք մեկ տարվա ընթացքում», — հայտնեց Մինասյանը։

«Չաղտոտել» կսովորեցնեն նաև մյուսներին։ Մասնավորապես` արդյունաբերական օբյեկտները պետք է կեղտաջրերը զտեն վտանգավոր աղտոտիչներից (ցուցակը հատուկ կսահմանվի)։ Իսկ կոյուղու օպերատորը պետք է հսկի դրանց մաքրությունը։

Իսկ որպեսզի մաքրված ջրերը (լինի կենցաղային, թե արդյունաբերական) հնարավոր լինի երկրորդ անգամ օգտագործել, չափորոշիչներ կսահմանվեն ոռոգման ջրի համար։ Այն ջրերը, որոնք կհամապատասխանի այդ չափորոշիչներին, կուղղեն լոլիկի և սմբուկի ոռոգմանը։

Լրահոս
0