ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Մահապարտ ահաբեկիչներն իրենց պայթեցրել են Բաղդադի կենտրոնական հրապարակներից մեկում, նախնական տվյալների համաձայն` 26 զոհ կա։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը։
#Iraq: Number of killed and injured reaches 79 following twin bomb blasts in #Baghdad early morning. pic.twitter.com/0LgMvMXblN
— Rudaw English (@RudawEnglish) 15 января 2018 г.
«Երկու մահապարտ ահաբեկիչներն իրենց պայթեցրել են Բաղդադի կենտրոնում գտնվող Ալ Թայարան հրապարակում», — հայտնել է բանակի ու ոստիկանության համատեղ գործողությունների հրամանատարության մամուլի քարտուղար Սաադ Մաանը։
Iraqi Interior Ministry Spokesman Saad Maan: 2 suicide bombers attacked al-Tayaran Square in #Baghdad. 16 killed & 65 wounded.
— Zaid Benjamin (@zaidbenjamin) 15 января 2018 г.
Security sources indicated that the twin blast targeted workers gathering in the area. pic.twitter.com/BOLq511Rhd
Արևելյան Բաղդադի առողջապահության պետ բժիշկ Աբդել Հանի Ալ Սաադին հայտնել է 26 զոհի ու 90 վիրավորի մասին։
Միաժամանակ AP և Reuters գործակալությունները, հղում անելով Իրաքի ՆԳՆ-ին, հայտնում են 16 զոհի ու 65 վիրավորի մասին։
Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, սակայն սա բնորոշ է «Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանում) խմբավորմանը, ասվում է հայտարարության մեջ։
Վերջերս Բաղդադի և այլ իրաքյան քաղաքների վրա հարձակումների թիվը զգալիորեն պակասել է, քանի որ երկրի անվտանգության ուժերը վերադարձրել են հսկողությունը գրեթե ամբողջ տարածքում, որը մինչ այդ «Իսլամական պետության» ենթակայության տակ էր։