00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի սիրախաղը Եվրոպայի հետ, կամ խարդախություն՝ հանուն մեծ փողերի

© AFP 2024 / OLIVIER HOSLET / POOLПредседатель ЕС Дональд Туск и Президент Турции Реджеп Тайип Эрдоган (25 мая 2017). Брюссель, Бельгия
Председатель ЕС Дональд Туск и Президент Турции Реджеп Тайип Эрдоган (25 мая 2017). Брюссель, Бельгия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան սկսեց Եվրոպայի հետ սիրախաղի հերթական փուլը` փորձելով մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ մի շարք եվրոպական երկրներին առնչվող իր արտահայտություններում Էրդողանը չափն անցավ, և այժմ անում է հնարավոր ամեն բան, որպեսզի վերականգնի դիրքերը եվրոպական քաղաքական ասպարեզում:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Իրանի խնդիրը Թուրքիայի համար վերջին տեղում չէ

Ինչո՞վ է պայմանավորված Գերմանիայի (որի հետ վերջին տարիներին հարաբերությունները միայն վատանում էին) հետ փոխհարաբերությունները վերականգնելու Անկարայի ցանկությունը: Հավանաբար, սրա բացատրությունը կարելի է գտնել` հետևելով գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացներին ու որոշակիորեն հեռու կանգնելով կոնկրետ թուրքական թեմայից:

Ինչպես միշտ խնդիրը Միացյալ Նահանգներում է, որոնք Եվրոպային Իրանի պատժամիջոցների մրցարշավ կրկին ներքաշելու ձգտման մեջ, հերթական անգամ անցնում են սահմանները: Այնքան, որ եվրոպական տարածաշրջանային գերտերությունները արդեն բացեիբաց հրաժարվում են այդ հարցում համագործակցել ամերիկացիների հետ:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
«Էրդողանը մարդասպան է». Ֆրանսիայում հայերն ու քրդերը միավորվել են Թուրքիայի նախագահի դեմ

Դե, իսկ քանի որ Վաշինգտոնը հերթական անգամ հրաժարվել է Անկարային հանձնել Գյուլենին (ում Էրդողանի վարչակազմն իր հիմնական թշնամին է համարում), ապա Թուրքիան էլ այժմ մտադիր է Եվրոպայում աջակցել այն ուժերին, որոնք քաջություն կունենան ըմբոստանալու անդրօվկիանոսյան հեգեմոնի դեմ:

Այսինքն՝ աջակցել, առաջին հերթին, Գերմանիային՝ իրանական ճգնաժամի հարցում ամերիկացիներին որևէ բան հակադրելու իր ձգտման մեջ:

Չէ՞ որ Անկարայի համար Թեհրանի հետ կապ պահպանելը, առևտուր անելը, նրա տարածքը` Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքների տարանցման համար օգտագործելը շատ կարևոր է: Քանի դեռ Իրանը գտնվում է համաշխարհային քաղաքականության թրենդի մեջ, Թուրքիան ևս ուշադրության կենտրոնում է:

Այդ պատճառով էլ Գերմանիան (ի դեպ՝ Ֆրանսիայի հետ միասին) անհրաժեշտ է Թուրքիային, քանի որ բոլոր նրանց հարկավոր է, պարզապես անհրաժեշտ է Իրանը: Իսկ դեպքերի նման դասավորվածության պարագայում համատեղ ջանքերով հնարավոր կլինի գոնե ինչ-որ կերպ հակազդել օվկիանոսից այն կողմ եղած ճնշմանը:

Խնդիր կա սիրիացի փախստականների հարցում. նրանց պահելու համար եվրոպացիները մեծ գումարներ են տալիս

Իսկ ի՞նչ: Բավական տրամաբանական է, որ այս փուլում Գերմանիան փորձում է չմիջամտել սիրիական իրադարձություններին, որոնցում մինչև կոկորդը խրվել է (ու գրեթե ամբողջությամբ պարտվել) Թուրքիան: Այդ առումով, հավանաբար, թուրքերի համար քաղաքական դաշտում միայն Եվրոպան իրական որևէ վտանգ չի ներկայացնում:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչպես է Փայլանը փչացրել Էրդողանի եվրոպական հեռանկարները

Մյուս կողմից` նույն Եվրոպայիգլխին (ու առաջին հերթին հենց Գերմանիայի` նրա առաջնորդ տիկին Մերկելի հետ միասին) դամոկլյան սրի պես շարունակվում է կախված մնալ Սիրիայից բազմամիլիոնանոց փասխտականների հոսքի իրական վտանգը:

Նրանք դեռևս Թուրքիայի տարածքում են: Սակայն ոչ ոք երաշխիք չի տա, որ Անկարան ցանկացած պահի չի բացի «ծորանն» ու պարզապես դեպի Եվրոպա (իսկ նրանց թիվը հասնում է մի քանի միլիոնի) չի քշի նրանց:

Ավելին, Թուրքիայի ջանքերով Սիրիայում իրավիճակը կրկին սրվել է: Իսկ դա նշանակում է, որ մինչև սիրիացիները կվերադառնան իրենց հարազատ տները, շատ բան կփոխվի աշխարհում:

Չի բացառվում, որ Թուրքիան հենց այդ պատճառով է հրահրում Սիրիայի հյուսիսարևմուտքում ռազմական առճակատման սրացում: Դե չկորցնելու համար այն հաղթաթուղթը, որի օգնությամբ նա արդեն մի քանի տարի է շանտաժի է ենթարկում եվրոպացիներին և նրանցից բազմամիլիոնանոց սուբսիդիաներ է «քերում»` իբրև թե փախստականներին իր տարածքում նվազագույն պայմաններով ապահովելու համար:

Весть о строительстве стены на армяно-турецкой границе удивила жителей села Айкадзор - Sputnik Արմենիա
Թուրքիայի ՆԳ նախարարն ուզում է պաշտպանել երկիրը Հայաստանի ու Վրաստանի ահաբեկիչներից

Բայց չէ՞ որ իսկապես` կուլիսների հետևում խոսվում է մի քանի միլիարդ եվրոյի մասին, որը Եվրոպան պատրաստ է վճարել Թուրքիային, միայն թե այն «չբացի ծորանը»: Թեև բուն Եվրոպայի ներսում ոչ ոքի իրականում չի հետաքրքրում, արդյոք այդ գումարները նպատակաուղղված են ծախսվում, և ինչ վիճակում են գտնվում Սիրիայի փախստականները կիլոմետրանոց վրանային ճամբարներում: Կարևորը որ նրանք մնան այնտեղ և Գերմանիա կամ Ֆրանսիա չանցնեն:

Անկարայի ներկայիս պահվածքը միջազգային ասպարեզում նրա նախկին խարդախությունների հաստատումն է

Եվ ընդհանրապես, իսկզբանե պետք մի բան հաշվի առնել. այն ամենն ինչ անում է Անկարան, առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ տնտեսական, ավելի ճիշտ ֆինանսական ենթատեքստ ունի. ավանդույթներ, որոնցից Թուրքիան ոչ մի կերպ հրաժարվել չի կարողանում:

Ահա այժմ էլ ամենատարբեր ամբիոններից թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող արտահայտությունները (խոսքը արտգործնախարար Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի մասին է), որոնք վերաբերում են այդ երկրի և Գերմանիայի փոխհարաբերություններին, պայմանավորված են միայն մեկ, բավական անսպասելի միտումով, որը դիտվում է նաև նույն Գերմանիայում:

Պարզվում է, որ ընթացիկ տարում գերմանացի զբոսաշրջիկների (որոնք մտադիր են իրենց ամառային հանգիստն անցկացնել Անթալիայում) կտրուկ աճ է սպասվում: Կանխատեսումների համաձայն` բավական զգալի աճ է սպասվում, անցյալ տարվա համեմատ մինչև մեկ քառորդ ավելի:

Թուրքիայի տնտեսության համար, որը տառապում է նրանից, որ 2014 թվականից սկսած զբոսաշրջիկների (սկզբում` Ռուսաստանից, այնուհետև նաև Գերմանիայից) հիմնական հոսքերը սկսեցին կտրուկ կրճատվել, լեգենդար թուրքական լոլիկների հետ մեկտեղ, այս հանգամանքը առաջնահերթ նշանակություն ունի…

Եվ այն հանգամանքը, որ այս երկու երկրներից զբոսաշրջիկների քանակի ավելացման` դեռ անցյալ տարի նկատված միտումը, կարելի է ավելացնել նաև այս տարի, ստիպում է բարձրաստիճան չինովնիկներին ամեն ինչ անել Բեռլինի հետ փոխհարաբերությունները վերականգնելու համար:

Ճիշտ է՝ վերջին տարիներին Էրդողանը բազմիցս խոսել է այն մասին, որ Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքականության վեկտորը և հրաժարվում է ԵՄ մտնելու գործընթացներից, սակայն բոլորի համար հասկանալի է, որ նա պարզապես հերթական քաղաքական ավանտյուրան է զարգացնում (ինչի մեծ վարպետն է Թուրքիայի նախագահը): Եվ պաշտոնական Անկարայի վերջին արարքները միայն դրա վառ ապացույցն են:

 

Լրահոս
0