ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ասում են` այս Ամանորին Սերժ Սարգսյանն արգելել է Ազգային ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին կամուֆլյաժներով կամ առանց դրանց դիրքեր բարձրանալ, այն դիտարկելով որպես անձնական գովազդ, «հերոսության» խորհրդանիշ: Այս մասին գրում է «Իրատես» թերթը
«Այս մոտեցումն ամրագրվել էր դեռեւս «չաղ-ուրախ-բախտավոր-շուբավոր» ՀՀԿ կանանց` դիրքեր այցի ժամանակ, որը հանրությունը շատ վատ էր ընկալել»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` նման մոտեցման համար մեկ այլ լուրջ պատճառ էլ կա. ադրբեջանցները կատաղում են, երբ հայոց բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են դիրքեր: