00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրամվայի տեսիլք. ինչպես են ռելսերի վրայի ձիերը Երևանի մետրոպոլիտենի հիմքը դրել

© Sputnik / Karen Yepremyan Музей истории Еревана
Музей истории Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան տրամվայների թեման հատվում է երևանյան բարքերի թեմայի հետ. անցած դարի սկզբին կանայք զրկված էին ռելսերով երթևեկելու հաճույքից։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik, Անի Լիպարիտյան. Երևանում առաջին տրամվայը գործարկվել է ուղիղ 85 տարի առաջ ` 1933 թվականի հունվարի 12–ին։ Այդ ժամանակից ի  վեր շատ բան է փոխվել։

Մինչ այդ` անցած դարի սկզբներին, երևանցիներն օգտվում էին ձիառելսային ճանապարհներից, ավելի ուշ հայտնվեցին տրամվայի համար նախատեսված լիարժեք ճանապարհները։

Հիմա Երևանի ռելսավոր տրանսպորտը մետրոն է, իսկ մետրոյից բացի ռելսային տրանսպորտ կարելի է տեսնել Մանկական երկաթուղու տարածքում։

Բարերար ու գործարար Վասիլի Միրզոյանի կառուցած Էրիվանի քաղաքային ձիառելսային ճանապարհը բացվել է 1906 թվականի սեպտեմբերի 29–ին։

Музей истории Еревана - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ էին հայ կանայք խուսափում տրամվայ նստելուց

Դա քաղաքի բնակիչների համար առաջին տրամվայն էր։ Այն գործել է ընդհուպ մինչև 1918 թվականը: Ուղևորներին տեղափոխում էր Աբովյան փողոցից մինչև Երևանի կայարան ու հետ։ Երևանի պատմության թանգարանում պահպանվել են 1906 մեկնարկած ձիերով լծված տրամվայի առաջին տոմսերը։

Բացի այդ` թանգարանում ներկայացվածը երևանյան ձիավոր տրամվայների ամենաէկզոտիկ մանրակերտն է։ Այն տարիներին ուղևորության տոմսն արժեր ընդամենը 5 կոպեկ։

«Ուղևորները մշտապես բողոոքում էին տրամվայների աշխատանքի ժամանակացույցից։ Տրամվայները հետ էին մնում ժամանակացույցից, անընդհանտ ուշանում էին, իսկ մարդիկ ստիպված էին լինում երկար ժամանակ տրանսպորտի սպասել», – Sputnik Արմենիրայի հետ զրույցում ասաց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։

Այն տարիներին ձիերով լծված տրամվայի ծառայություններից օգտվում էին առավելապես տղամարդիկ, քանի որ XX դարի սկզբին այլ բարքեր էին տիրում, և կանայք ամաչում էին տղամարդկանց հետ նույն վագոնը նստել։

Դա արտացոլված է տրամվայի մանրակերտում, որում միայն տղամարդիկ են նստած։

© Sputnik / Karen YepremyanԵրևանի ձիառելսային տրամվայ
Конно-рельсовый транспорт в музее истории Еревана - Sputnik Արմենիա
Երևանի ձիառելսային տրամվայ

Այդ տեսակ տրամվայի գծերը գործեցին մինչև 1918 թվականը, դրանից հետո տրամվայը, որպես տրանսպորտի տեսակ, վերացավ, չնայած որ ռելսերը դեռ պահպանվում էին։ 1933 թվականի հունվարի 12–ին այդ համակարգը վերականգնվեց, սակայն արդեն առանց ձիերի։ Տրամվայն աշխատում էր էլեկտրականությամբ, լայն երկաթգծով։

1933 թվականի վերջին քաղաքում սկսեցին շահագործվել առաջին 16 վագոնները, սակայն դա միայն սկիզբն էր։

Տրամվայի բումը հանգեցրեց նրան, որ 70–ականների սկզբին Երևանում արդեն սկսեցին մետրո սարքելու մասին մտածել, սակայն Մոսկվայում այդ գաղափարին առանց ոգևորության վերաբերվեցին։ Այստեղ օգնության եկավ հայի «ֆայմը»։ 1971 թվականին հայտարարվեց «արագընթաց ստորգետնյա տրամվայի մեկնարկի» մասին։

Քաղաքում բոլորը գիտեին, որ «ստորգետնյա տրամվայ» չի լինելու, որ իրականում մետրո է կառուցվում, որը նախատեսում էին շահագործման հանձնել 1978 թվականին։ Սակայն ֆինանսավորման հետ կապված խնդիրներ առաջացան, աշխատանքները կանգ առան, ու պարզ դարձավ, որ ժամանակի մեջ տեղավորվել չի լինի։

Այնուամենայնիվ, նշանակված ու նախապես ձախողած ժամկետից մեկ տարի առաջ Մոսկվան հավանություն տվեց. դա տեղի ունեցավ 1977 թվականի հոկտեմբերի 6–ին։ 1981 թվականի մարտի 7–ին պաշտոնապես բացվեց Երևանի մետրոպոլիտենը։

Լրահոս
0