00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշ քրեակատարողական հիմնարկներում անմարդկային պայմաններ են. ահազանգում են փաստաբանները

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցКамера заключения
Камера заключения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նուբարաշենում» խոնավ է, «Դատապարտյալների հիվանդանոցն» էլ հիվանդանոց չի հիշեցնում։ Փաստաբաններն այսօր լրագրողներին պատմել են իրենց պաշտպանյալների պահման վայրերի անմարդկային վիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պայմաններն անմարդկային են` թաց պատեր, խոնավ ու սառը հատակ, 6 հոգանոց խցերում բնակվող 12 դատապարտյալ, որոնք սիպված են քնել հերթափոխով։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորների փաստաբաններն ու իրավապաշտպանները։

Члены вооруженной группы, захватившей здание полка ППС в Ереване - Sputnik Արմենիա
«Սասնա ծռերի» հացադուլավորներին անսպասելի այցելել են ՄԻՊ աշխատակիցները

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դեկտեմբերի 19-ից ստիպված է եղել դիմել հացադուլի` պահանջելով, որ իրեն «Նուբարաշենից» տեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պայմաններն անհամեմատ ավելի բարենպաստ են։

«Սմբատ Բարսեղյանն էլ իմ պաշտպանյալից 2 օր հետո էր հացադուլ հայտարարել։ Գրությունը, որ ես հասցեագրել էի ՔԿՀ պետին նաև Սմբատ Բարսեղյանի տեղափոխման վերաբերյալ էր։ Բայց, եթե իմ պաշտպանյալին այսօր որոշեցին տեղափոխել, Սմբատ Բարսեղյանի տեղափոխման մասին այս պահին, ցավոք, տեղեկություն չունենք»,– ասաց փաստաբանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ կարծիք հայտնեց, որ «նույնիսկ առողջ մարդը, երբ հայտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ–ում, արդեն իսկ հայտնվում է անմարդկային, մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմանների մեջ, և, որպես կանոն, շատ կարճ ժամանակում առողջական խնդիրներ է ձեռք բերում»։

Փաստաբանը վստահեցնում է, որ այս ՔԿՀ–ում դատապարտյալները զրկված են տարրական բուժօգնություն ստանալու իրավունքից։ Ավելին` պատշաճ բուժօգնություն, ըստ նրա, չի տրամադրվում անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
ՄԻՊ–ը բարձրացնում է Արայիկ Խանդոյանին արագ բժշկական հետազոտության ենթարկելու հարցը

«Հիմա Արմեն Բիլյանին տեղափոխում են դատապարտյալների հիվանդանոց, կփորձեն դա ներկայացնել, որ խնդրին լուծում են տվել, դա խնդրի լուծում չէ, որովհետև դատապարտյալների հիվանդանոցում ևս անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող պայմաններ են։ Դա կոչվում է հիվանդանոց, բայց այնտեղ հիվանդանոց հիշեցնող ոչ մի բան չկա»,– ասաց Շուշանյանը` հավելելով, որ Բիլյանը պահանջ է ներկայացրել ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց», այլ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու։

Քրեակատարողական ծառայությունում փաստաբանների բարձրացրած խնդիրների հետ համաձայն չեն, և որպես ապացույց ներկայացնում են 2017թ–ի պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն, անցյալ տարի ՔԿՀ–ներում ստացիոնար բուժօգնություն է ստացել 858 անձ, ամբուլատոր` 133.192 –ը։

11 006 մարդ ենթարկվել է լաբորատոր հետազոտության` 5315–ը` ֆլյուորոգրաֆիկ, 7836–ը` ռենտգեն: Նրանցից 1981–ը բժշկական հետազոտություն և բուժօգնություն ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ, 462–ը` «Դատապարտյալների հիվանդանոց»։ 51 անձ վիրահատվել է, 9 դատապարտյալ` հիվանդության պատճառով ազատվել է պատժի հետագա կրումից։

Լրահոս
0