ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, այսօր միայն երեք բնակարան ունեցող մեծահարուստ տիկին չէ, որ բանկում միլիոններ ունի։ Վերջին շրջանում շատերն են նշում, որ կնոջ արտաքին տեսքը շատ է փոխվել։ Այս փաստը ստիպել է շատերին ենթադրել, որ Վիտալինայի կյանքում նոր տղամարդ է հայտնվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Այսօր Ջիգարխանյանի նախկին կնոջ` 40 տարեկան Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին խոսում են բոլորը։ Դաշնակահարուհին և թատրոնի նախկին տնօրենն այսօր Արմեն Բորիսովիչի բոլոր բնակարանների տիրուհին է։
Ամուսնալուծությունից հետո հնչած մի շարք մեղադրանքներից հետո (ինչպես ամուսնու կողմից, այնպես էլ նրա շրջապատի և լայն հասարակության, որոնք նրան մեղադրում էին բոլոր հավանական մեղքերի մեջ) 2017 թվականի դեկտեմբերին նա Քննչական կոմիտե հարցաքննության էր գնում որպես երկու քրեական գործերի դերակատար։ ՌԴ ՔՕ երկու հոդվածները` «Փաստաթղթերի հափշտակում» և «Անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում», հիմք դարձան, որ Վիտալինայի նկատմամբ քննություն իրականացվի։
Այս ամբողջ ընթացքում մամուլում պարբերաբար լուրեր էին պտտվում, որ Ցիմբալյուկը փախել է երկրից և նոր տղամարդու փնտրտուքների մեջ է, բայց քանի որ Վիտալինային Ամանորին նկատել են Մոսկվայի կենտրոնում, կարելի է եզրակացնել, որ նա ոչ մի տեղ էլ չի փախել։
«Կոմսոմոլսկայա պրավդայի» խմբագրությունը ստացել է Ջիգարխանյանի նախկին կնոջ լուսանկարները, որոնցում նա պարտկերված է անհայտ տղամարդու հետ։ Նրանց լուսանկարել են 2018 թվականի հունվարի 5-ին։
Ականատեսների խոսքով, միջին տարիքի տղամարդը առաջինն է եկել «Չայկովսկի» ռեստորան և գերադասել է նստել վրացական դահլիճի ծայրում գտնվող մի աննկատ սեղանի մոտ։ Հետո եկել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ինչ-որ կնոջ հետ։
Առայժմ հայտնի չէ` ով է ժողովրդական արտիստի նախկին կնոջ նոր ուղեկիցը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Վիտալինայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ դեկտեմբերի 5-ին նրան մեղադրանք առաջադրվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածի համաձայն (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում)։
Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։