00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ չի կարելի այցելե՞լ. ինչու է անհանգստացել պետդեպարտամենտը

© Sputnik / Gohar SargsyanНКР. Степанакерт
НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ արտգործնախարարությունը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որտեղ զբոսաշրջիկներն իրենց հանգիստ են զգում, միաժամանակ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Արցախ այցելուց։

ԱՄՆ պետդեպարտամենտը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում վիճակն անհանգիստ է, պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով մարդիկ են մահանում։

«ԱՄՆ կառավարությունը չի կարող անհետաձգելի ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ պետական ծառայողներն այնտեղ ուղևորվելու հնարավորություններ չունեն», — ասվում է տեսչության հաղորդագրության մեջ։

Баку - Sputnik Արմենիա
Ադրբեջանուհուն մեղադրել են հայ ընկերների օգնությամբ Արցախ գաղտնի այցելելու փորձի մեջ

Ընդհանուր առմամբ, իհարկե, դժվար է պատկերացնել մի զբոսաշրջիկի, որը կմտածի շփման գոտի հասնելու մասին։ Իհարկե, հնարավոր է, էքստրեմալներ լինեն, որոնք կցանկանան այդ քայլին գնալ, բայց ոչ ոք նրանց մոտ չի թողնի։ Այդ պատճառով պետական դեպարտամենտի խորհուրդն ավելի շուտ նախազգուշական բնույթ է կրում` սեփական խղճի հանգստության համար. եթե մի բան պատահի, մենք զգուշացրել էինք։

Զբոսաշրջիկներին վախեցնելու առումով այսպիսի զգուշացումը դժվար թե ավելի արդյունավետ է, քան Ադրբեջանի կազմած «սև ցուցակները». Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը, միևնույն է, ավելանում է։

Նախորդ տարվա առաջին 10 ամսվա ընթացքում 23 հազար մարդ է այցելել Արցախ, ինչն ավելի քան 40 տոկոսով գերազանցում է նախորդ` 2016 թվականի ցուցանիշը։ Համեմատության համար ասենք, որ չճանաչված հանրապետության բնակչությունը 140 հազարի չի հասնում։

Նրանք, ովքեր Արցախ են մեկնում, համոզվում են, որ այնտեղ ավելի անվտանգ է, քան Երևանում, թեև, թվում էր, թե ավելի անվտանգ հնարավոր էլ չէ։ Դե, հասկանալի է, քանի որ այստեղ հյուրերին սիրում են, մարդկանց բնավորության մեջ ագրեսիա չկա, հանցագործությունը առավելագույնս ցածր մակարդակի վրա է։

Եթե չլիներ «շփման գոտին», Արցախը կարող էր ՀՀ-ի կողքին հայտնվել Պետդեպարտամենտի ցուցակում, որտեղ Հայաստանն ամենաանվտանգներ շարքում է` Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասի, Սկանդինավյան ու ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրների կողքին։

Баку, Азербайджан - Sputnik Արմենիա
Ադրբեջանը հաշվել է` քանի հայ է այցելել Բաքու 2017 թվականին

Մեր արևելյան հարևաններին ներառել են երկրորդ խմբում, որտեղ, Վաշինգտոնի կարծիքով, պետք է «ավելի զգուշավոր լինել»։ Նշվում է, որ դա կապված է երկրում ահաբեկչության վտանգի հետ։ Պետական դեպարտամենտում նշել են, որ տարբեր ծայրահեղական խմբերը կարող են մտածել ու Ադրբեջանում ահաբեկչություններ իրականացնել։ Ահաբեկիչները «կարող են հարձակում կատարել զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, շուկաների ու առևտրի կենտրոնների, հյուրանոցների, ակումբների, ռեստորանների, այգիների, սպորտային ու մշակութային խոշոր միջոցառումների, ուսումնական հաստատությունների, օդանավակայանների ու այլ հասարակական վայրերի վրա», — ասված է փաստաթղթում։

Ինչու՞ է Պետական դեպարտամենտը հանկարծ որոշել, որ Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիք կա, անհասկանալի է։ Հիմա այնպիսի ժամանակներ են, որ նման վտանգ այս կամ այն չափով ամեն տեղ էլ կա, բացի երևի Անտարկտիդայից։ Մտքովս անցնում է միայն Ադրբեջանի քաղաքացիների քանակը, որոնք կռվում էին «Իսլամական պետության» ու այլ թափթփուկների կազմում. նրանք, իհարկե, կարող են, նրանց համար սրբություններ չկան։ Թեև ադրբեջանական հատուկ ծառայություններն ավելի լավ գիտեն իրենց երկրում իսլամական ահաբեկչության հնարավորությունների մասին։

Իհարկե, ներսից, բուն Ադրբեջանից ավելի լավ է երևում` ահաբեկչական ինչպիսի սպառնալիքներ կան երկրի առաջ ծառացած։ Մենք հնարավորություն չունենք ինքնուրույն գնահատելու այդ հնարավորությունները, քանի որ չենք կարող այնտեղ գնալ ոչ օրինական, ոչ էլ առավել ևս անօրինական ճանապարհով։

Դրա համար կարող ենք միայն Ադրբեջանին մաղթել մնալ մի երկիր, որտեղից ահաբեկչությունների մասին լուրեր չեն գալիս, ու որ օվկիանոսի այն կողմից երևացած «վտանգները» միայն տեսական մնան։

Մոլորակը չափազանց փոքր է, իսկ Հարավային Կովկասը` դրա մի փոքր մասը, ու եթե ահաբեկչությունը այդ երեք երկրներից գոնե մեկը ներխուժի, կնշանակի, որ վարակն անխուսափելիորեն տարածվելու է։

Լրահոս
0