00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացեք խարդախներից. ավտոմեքենաների գազը պետք է թանկանա ոչ ավելի, քան 10 տոկոսով

© Sputnik / Владимир Корнев / Անցնել մեդիապահոցГрузовики
Грузовики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիզելելն ու գազը պետք է սահմանափակ չափով թանկանան (10-15 տոկոսով) և միայն հարկերի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայաստանում սեղմված գազը կարող է թանկանել ոչ ավելի, քան մեկ խորանարդ մետրի համար 20 դրամով։ Եթե ավելի բարձր է, ուրեմն չարաշահում է։ Այդ մասին վկայում են Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հաշվարկները։

Центр обслуживания налогоплательщиков Котайкской территориальной налоговой инспекции - Sputnik Արմենիա
Ինչպես կփոխվի հարկատուների կյանքը Հայաստանում, կամ ինչի համար ենք վճարելու 2018 թվականից

Հունվարից գազը և դիզելային վառելիքը թանկացել են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների պատճառով։ Ուրիշ պատճառ չկա։ Ո՛չ գազի, ո՛չ էլ դիզելի ինքնարժեքը չի փոխվել, չեն ավելացել նաև լցակայանների ծախսերը։

Գազի ակցիզն աճել է մեկ խորանարդ մետրի համար 16,7 դրամով (8,33 դրամից մինչև 25 դրամ)։ Հաշվի առնելով ԱԱՀ-ն` այդ թիվը կաճի մինչև 20 դրամ։ Բայց ոչ դրանից շատ, որովհետև գազի գինը (ի տարբերություն բենզինի և դիզելի) կայուն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում հազար խմ-ի համար նույն 150 դոլարով, իսկ «Գազպրոմ Արմենիան» լցակայաններին վաճառում է նախկին 242 դոլարով։

Հաշվի առնելով, որ լցակայաններում գազի խմ-ն արժի մինչև 200 դրամ, գինը պետք է բարձրանա 10 տոկոսից ոչ շատ։ Այսինքն`100 կմ անցնելը կթանկանա 250-260 դրամով։

Նշենք, որ խոսքը միայն ավտոլցման կայանների համար սեղմված գազի մասին է, ոչ թե ընդհանուր օգտագործման. այստեղ հարկերը չեն փոխվել։

Серж Саргсян провел совещание по теме подорожания некоторых потребительских товаров - Sputnik Արմենիա
Նախագահին անհանգստացրել է գնաճը. նա հանձնարարել է ուսումնասիրել պատճառները, մեղմել հետևանքները

ՏՄՊՊՀ հաշվարկներով` Հայաստանում երեք ավտոմեքենաներից չորսն աշխատում են գազով։ Բենզինով աշխատում են հիմնականում կառավարության ավտոպարկը և ունևորների ավտոմեքենաները։

Դիզելային վառելիքը նույնպես պետք է թանկանա միայն հարկերի պատճառով։ Այլ պատճառները չեն անցնի, որովհետև դիզելային վառելիքի արտասահմանյան գները չեն աճել։

Դիզելի եվրասիական տուրքերը չեն փոխվել (նույն 5 տոկոսը)։ Որպես կանոն` դրա գինը չի ավելանում, որովհետև Հայաստանը դիզելը գրեթե ամբողջությամբ գնում է Ռուսաստանից։

Դիզելը կթանկանա մեկ լիտրի համար 60 դրամով կամ 15 տոկոսով։ Դիզելի ակցիզային հարկը կնվազի մեկ տոննայի համար 22 հազար դրամով (մեկ լիտրի համար 18 դրամով), բայց կհայտնվի 20-տոկոսանոց ԱԱՀ (այժմյան գնով` 75 դրամ)։

Հայաստանում դիզելով հիմնականում աշխատում են ավտոբուսները, գյուղատնտեսական և հատուկ տեխնիկան (այդ թվում` հանքավայրերում)։

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է սպառողական ապրանքների գների աճը։ Նախագահը պահանջել է թույլ չտալ սպեկուլյատիվ թանկացումներ։

Լրահոս
0