ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայտնի թենիսիստուհի, անվանի հայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` Սերենա Ուիլյամսը, դստեր` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի հետ կզարդարի Vogue ամսագրի փետրվարյան համարի շապիկը։
Այդ մասին հայտնի է դարձել հայտնի հրատարակության գլխավոր էջի սկզբնական տարբերակի հրապարակումից հետո։
Գլամուրային ամսագրի շապիկին Սերենայի հայտնվելու մասին նորությունը մեկնաբանել է երգիչ և կոմպոզիտոր Ֆարել Ուիլյամսը (Pharrell)։ Երաժիշտն Instagram–ի իր էջում տեսահոլովակ է հրապարակել Սերենայի հետ, որը պարում է մասնավոր ինքնաթիռի մոտ։
Թենիսիստուհու և նրա ամուսնու երկրպագուները նկատել են, որ սա Օլիմպիայի առաջին պաշտոնական ֆոտոսեսիան է. նրանք ինքնաթիռի մոտ Սերանայի պարը շատերը ոգևորիչ են անվանել։
Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի փոքրիկը` Օլիմպիան, ծնվել է 2017թ–ի սեպտեմբերի 1-ին։