00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Հովիկ Աղազարյան
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը դուրս եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից
13:47
2 ր
Հայկ Կոնջորյան
Հովիկ Աղազարյանը կազմակերպել է գաղտնի տեղեկությունների արտահոսք․ Հայկ Կոնջորյան
13:49
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղում ԱԹՍ կիրառելու շուրջ սկանդալը վնասում է Իսրայելի հեղինակությունը

© AP Photo / ARIEL SCHALITИзраильский беспилотник Heron
Израильский беспилотник Heron - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանում Orbitier K1 ԱԹՍ–ի խմբաքանակների մատակարարման կասեցումը կարող է ավարտվել մատակարար ընկերության փոփոխմամբ, կարծում է Իսրայելի խորհրդարանի պատգամավորը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Բաքվին ԱԹՍ-ների մատակարարելու ժամանակավոր արգելափակումն Իսրայելի և այդ երկրի պաշտպանական գերատեսչության հեղինակությունը պահպանելու նպատակ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քնեսեթի 15-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

Израильский солдат с израильским беспилотником во время военных учений - Sputnik Արմենիա
Արցախի միջադեպից հետո արդյո՞ք Իսրայելը կասեցրել է ԱԹՍ–երի մատակարարումն Ադրբեջանին

Նրա խոսքով` իսրայելական ԶԼՄ-ների նյութերում չի նշվում այն երկիրը, թե Իսրայելի ՊՆ-ն որ երկրների համար է արգելափակել ԱԹՍ-ների մատակարարումը։ Սակայն հաշվի առնելով վարկային վարկանիշն ու այդ երկրում առկա համապատասխան գործարանը` պարզ է դառնում, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

«Հաշվի առնելով վերջին տեղեկատվությունն այն մասին, որ այդ ընկերությունն Orbitier 1К-ի փորձարկումն իրականացնում էր Ադրբեջանում, կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է։ Եթե ընկերության ներկայացուցիչները կարող էին մասնակցություն ունենալ Ղարաբաղին հասցված հարվածներին, նշանակում է, որ խախտվել են բոլոր այն հիմքերը, որոնց վրա ՊՆ-ն կառուցում է իրենից արտոնագրեր ստացող ընկերությունների հետ հարաբերությունները», — ասել է Ցինկերը։

Նրա խոսքով` պայմանագրի համաձայն, ընկերության ներկայացուցիչները չեն կարող մասնակցել կենդանի թիրախների նկատմամբ զենքի կիրառմանը։ Դեռ դժվար է ասել` եղել է արդյոք նման բան, թե ոչ, սակայն ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, ՊՆ-ն քննում է այդ գործը։

«Ինձ թվում է, որ հենց այդ ժամանակահատվածով էլ արգելափակվել է Aeronautics ընկերության արտահանման գործընթացը։ Այսպիսին է հիմնական վարկածը։ Եթե իսկապես ապացուցվի, որ որևէ մեկը մասնակցել է հարվածներ հասցնելու գործողություններին, ապա այդ գործողությունները պատժելի են, ընդ որում` քրեորեն», — ասել է Ցինկերը։

Մեր զրուցակցի խոսքով` վերջին 27 տարվա ընթացքում Իսրայելի պատմության մեջ նման դեպք չի եղել, և սա վնասում է Իսրայելի հեղինակությունը։

«Սա սարսափելի խախտում է, իսրայելցի մասնագետներին երրորդ երկրներում ռազմական գործողությունների մեջ երբեք չեն ներգրավել», — ասել է Ցինկերը։

армия оборона Карабах граница военнослужащий НКР - Sputnik Արմենիա
Ինչ ուժեր կարող են կանգնած լինել Արցախի դեմ վերջին սադրանքների հետևում

Ըստ նրա` չի բացառվում, որ Իսրայելի իշխանությունները մտածում են Ադրբեջանում աշխատող ընկերության փոփոխման մասին, քանի որ ԱԹՍ-ների հետ կապված սկանդալը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել։

Ցինկերը կարծում է, որ հետաքննության ավարտից հետո արտահանումը դեպի Ադրբեջան կշարունակվի, սակայն դա արդեն կիրականացնի իսրայելական մեկ այլ ընկերություն։

Մատակարարումների կասեցման մասին տեղեկությունը հայտնվեց Ադրբեջանում ԱԹՍ-ների փորձարկման սկանդալի ֆոնին։ Ինչպես հայտնել էր Maariv իսրայելական թերթը, ԱԹՍ իսրայելական օպերատորները հրաժարվել էին հարձակում գործել հայկական դիրքերի վրա, ինչը պնդում էր ադրբեջանական կողմը Orbiter 1K ռազմական ԱԹՍ-ի թեստավորման ժամանակ։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անօդաչու թռչող սարքերի նոր մատակարարման պայմանները քննարկելու համար ընկերության պատվիրակությունը ժամանել է Բաքու։ Ադրբեջանցի զինվորականները թույլտվություն են խնդրել նոր ստացված զինտեխնիկան իրական ռազմական գործողության ընթացքում հայկական զինուժի դեմ փորձարկելու համար, սակայն մերժում են ստացել:

Orbiter 1K կամիկաձե ԱԹՍ-ն նախատեսված է հակառակորդի հետևազորի, ինչպես նաև թեթև զրահապատ շարժական և անշարժ տեխնիկայի դեմ պայքարելու համար։ Սարքը կարող է թիրախը հայտնաբերել նշված հատվածում, ուղեկցել այն և ոչնչացնել օպերատորի հրահանգով օրվա ցանկացած ժամի։ Այդ նպատակով ԱԹՍ-ն ունի տեսանելի և ինֆրակարմիր դիապազոնում դիտարկման էլեկտրաօպտիկական և թռիչքի կառավարման համակարգ, որն ապահովում է սարքի կառավարում ձեռքով կամ ավտոմատ պարեկություն ծրագրով։

«Օրբիտեր-1Կ» ԱԹՍ-ն կարող է գործել մինչև 100 կմ հեռավորությունից մոտ 130 կմ/ժ արագությամբ մինչև 5500 մետր բարձրության պայմաններում 2-3 ժամ շարունակ։ Թիրախը խոցվում է 2.5 կգ բեկորաֆուգասային մարտական մասով, որի պայթյունի դեպքում մինչև 25 մետր շառավղով բեկորների ամպ է առաջանում։ Պայթյունը կարող է իրականացվել օդում, ժամանակավոր հապաղումով և թիրախին բախվելիս։ ԱԹՍ-ն օդ է բարձրանում կատապուլտի օգնությամբ։

Լրահոս
0