00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գժտության արձան». Ուրուգվայում տեղադրված «Հայ կինը»` սկանդալի կենտրոնում

© Официальный сайт мэрии Пунта-дель-ЭстеВ Пунта-дель-Эсте открылась площадь Республики Армения.
В Пунта-дель-Эсте открылась площадь Республики Армения. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տհաճ պատմությունը մթագնեց նշանավոր իրադարձությունը. օրեր առաջ, ինչպես հայտնում է Ուրուգվայի Մալդոնադոյի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը, այդ հարավամերիկյան երկրի զբոսաշրջային Պունտա դել Էստե քաղաքում Հայաստանի անունը կրող հրապարակ է բացվել: Եվ մեծ սկանդալ առաջացրել` բանագողության թեմայով:

Սակայն, ամեն ինչի մասին հերթով

Եվ այսպես, Պունտա դել Էստեում գտնվող հրապարակը բացվեց Ուրուգվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Հայտնում էին, որ նոր հրապարակը կզարդարի Իջևանից հեղինակ Գոռ Դավթյանի «Հայ կին» արձանը: Իջևանն այն նվիրել էր Պունտա դել Էստե ուրուգվայական զբոսաշրջային դրախտին:

Ամեն ինչ թվում էր, թե լավ է ու հիանալի, սակայն, կարծես թե, Ուրուգվային ընծայած քանդակը ոչ այլ ինչ է, քան պատճեն, ընդ որում` ոչ այդքան հաջողված, այն հայտնի հայ քանդակագործ, նկարիչ, խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքներից է: Նրա քանդակները համաշխարհային ճանաչում ունեն, դրանք պահվում են Հայաստանի պետական պատկերասրահում, Հայաստանի գրականության թանգարանում, Ավ. Իսահակյանի անվան տուն-թանգարանում, Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, Խեցեգործության պետական թանգարանում, XVIII դարի «Կուսկովո կալվածքում» (Մոսկվա), Մոսկվայում գտնվող Սովետական բանակի թատրոնում և այլուր:

Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Այն մասին, որ քանդակը պարզապես պատճեն է գրել է Արևիկ Գրիգորյանը` Սիմոնյանի թոռը: Facebook-ում նրա կատարած առաջին գրառումը, ինչպես նա է պնդում, ջնջվել էր: Այնուամենայնիվ, մեջբերենք սոցցանցում նրա կատարած գրառումը. «Խայտառակ, զայրացնող միջազգային մակարդակի իրադարձություն: Վատ բանագողություն: Առանց հեղինակային իրավունքները պահպանելու: Իջևանը Հռիփսիմե Սիմոնյանի քանդակի նողկալի կրկնօրինակը (ներկա պահին բնօրինակը գտնվում է Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում) նվիրում է Ուրուգվային: Լրագրող ընկերներ, հեղինակային իրավունքի մասնագետներ (եթե այդպիսիք կան), խորհուրդ տվեք` ինչպես սրան արձագանքել: Հ.Գ. Նախորդ գրառումս, հավանաբար, ջնջել են»:

Արևիկ Գրիգորյանն իր գրառմանը կցել էր քանդակի բնօրինակի և Ուրուգվայ ուղարկած կրկնօրինակի լուսանկարները։ Անկասկած, հարավամերիկյան ափերին միանշանակ կրկնօրինակ է հասել, մի բան, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում ինքնուրույն ստեղծագործություն անվանել հնարավոր չէ:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Գրիգորյանը պատմեց, որ վերջերս նրան դիմել էին` խնդրելով հենց այդ նպատակով (Ուրուգվային նվիրելու) տրամադրել «Հայ կին» քանդակը: Նա հրաժարվել էր նվիրել տատիկի աշխատանքի բնօրինակը (այն Գրիգորյանի սեփականությունն է), սակայն նշել էր մի քանդակագործի անուն, ով, նրա կարծիքով, կկարողանար հարավամերիկյան երկրի համար լավ կրկնօրինակ ստեղծել:

«Այսքանով,– ասում է Արևիկը, –ամեն ինչ վերջացավ, և մնացածի մասին արդեն տեղեկացա մամուլից»: Հատկապես նրան զայրացրել էր այն փաստը, որ ոչ թե կրկնօրինակի հեղինակությունն էր վերագրված Գոռ Դավթյանին, այլ հենց բնօրինակի: Այժմ նա խորհրդակցում է իրավաբանների հետ:

В Пунта-дель-Эсте открылась площадь Республики Армения. - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած երկրում բացվել է Հայաստանի անունը կրող հրապարակ

Եթե դա այդպես է, ապա ակնհայտորեն բավական տգեղ պատմություն է ստացվել: Եթե քանդակը Ուրուգվային նվիրել է Իջևանը, հավանաբար, քաղաքապետարանին կարող էին մոլորության մեջ գցել հեղինակության վերաբերյալ: Ցանկացած տարբերակ հնարավոր է, ընդհուպ մինչև այն, որ անգամ ինքը` Դավթյանը տեղյակ չէ կատարվածի մասին: Կամ գուցե, պարզապես սխալմունք է եղել:

Անհասկանալի է գլխավորը. Հռիփսիմե Սիմոնյանը հայտնի քանդակագործ է, և նրա աշխատանքները ներկայացնել որպես սեփական աշխատանք իմաստ չունի, քանի որ սուտն անմիջապես ջրի երես դուրս կգա: Առավել ևս, որ կոնկրետ այդ քանդակը, ցուցահանդեսից հետո պահպանվում է ոչ թե սովխոզի որևէ մոռացված ու լքված տեղում, այլ Խաչատրյանի թանգարանում:

Իհարկե, իրենց վճռական խոսքն այս հարցում կասեն իրավաբաններն ու հեղինակային իրավունքի մասնագետները:

Սակայն, եթե նույնիսկ պարզվի, որ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել, դրանից խնդիրը չի լուծվի: Ստացվում է, որ մեր պետական կազմակերպությունները, այս պարագայում` Իջևանի, քաղաքապետարանն իր պարտականությունները ոչ թե վատ է կատարում, այլ սարսափելի վատ: Եվ այդ տգեղ պատմությունը ոչ թե կվարկաբեկի Իջևանի քաղաքապետարանին կամ քանդակը (այս պարագայում դա քչերին է հետաքրքիր), այն հարված կհասցնի ողջ երկրի հեղինակությանը:

Եվ հանդգնում եմ ենթադրել, որ ինչպես միշտ, դրա համար որևէ մեկը պատասխան չի տա:

Լրահոս
0