00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցВечный огонь Мемориала жертв геноцида армян "Цицернакаберд"
Вечный огонь Мемориала жертв геноцида армян Цицернакаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատ պետություններ տարբեր մակարդակներով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, փորձագետները համոզված են, որ ի վերջո հերթը կհասնի հենց Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ու թեև Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ Թուրքիան, հերքում է 1,5 միլիոն հայի ոչնչացման փաստը, համաշխարհային ճանաչման գործընթացն անշեղորեն առաջ է գնում:

Ավելի շատ երկրներ, շրջաններ, նահանգներ և քաղաքներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, մոտենում է այն օրը, երբ Թուրքիան այլևս չի կարողանա հերքել իր իսկ պատմությունը:

Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունեց և դատապարտեց Ուրուգվայը: 1965թ.-ի ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը:

Միջազգային իրավունքի համաձայն` հայերի բնաջնջումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել և դատապարտել հետևյալ երկրները.
Ռուսաստան. 1995թ.-ի ապրիլի 14-ին Պետական դուման հայտարարություն ընդունեց, որով դատապարտում է 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը ճանաչում` որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կիպրոս. 1982թ.-ին Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ հանրապետության խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Հունաստան. 1996թ.-ի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում ընդունեց ապրիլի 24-ը ճանաչել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Կանադա. 1996թ.-ի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ՝ Կանադայի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: «Համայնքների պալատը, ողբերգության 81-րդ տարելիցի առիթով, որը խլել է շուրջ 1,5 միլիոն մարդու կյանք, որոշում է ընդունել ապրիլի 20-27-ը համարել մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի զոհերի հիշատակի շաբաթ»,- նշված է բանաձևում: 2002թ.-ի հունիսի 13-ին Կանադայի սենատը (խորհրդարանի վերին պալատը) բանաձև ընդունեց, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: 2004թ.-ի ապրիլին Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը ճանաչեց է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

Իտալիա. Իտալական 33 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Առաջինը 1997թ.-ի հուլիսի 17-ին այդ քայլին գնաց Բանյոկապալյոյի խորհուրդը: Այսօրվա դրությամբ նրանց թվում են Լուգոն, Ֆուզինյանոն, Ս. Ազուտա Սուլը, Սանտերնոն, Կոտինյոլան, Մոլարոլան, Ռուսին, Կոնսելիչեն, Կամպոնոզարան, Պադովան և այլն: Իտալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2000թ.-ին:

2016թ.-ի ապրիլի 21-ին Սիցիլիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Լիբանան. 1997թ.-ի ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային ժողովը բանաձև ընդունեց, որով ճանաչեց ապրիլի 24-ը որպես Հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակի օր: Բանաձևը կոչ է անում Լիբանանի ժողովրդին` ապրիլի 24-ին միասնական լինել հայ ժողովրդի հետ:

2000թ.-ի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:

Ավստրալիա. 1997թ.-ի ապրիլի 17-ին հարավավստրալական Նոր Ուելս նահանգն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Օսմանյան կայսրությունում իրագործված վայրագությունները՝ բնութագրելով դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ապրիլի 24-ը ճանաչեց Հայ զոհերի հիշատակի օր և կոչ արեց ավստտրալական կառավարությանը` քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: 1998թ.-ի ապրիլի 29-ին նույն նահանգի օրենսդրական ժողովը որոշում ընդունեց` հուշակոթող տեղադրել խորհրդարանի շենքում՝ ի նշան 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հիշատակի հավերժացման:

2009թ.-ի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանն ընդունեց նոր բանաձև, որը դատապարտում է հայ ժողովրդի ցեղասպանությունը:

Բելգիա. 1998թ.-ի մարտին Բելգիայի սենատն ընդունեց բանաձև, որով ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության փաստը և կոչ արեց ժամանակակից Թուրքիայի կառավարությանը` նույնպես ընդունել այն: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը հերքելու համար սահմանվել է քրեական պատասխանատվություն (45 եվրո տուգանքից մինչև մեկ տարվա ազատազրկում): 2015թ.-ի հունիսի 19-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը կառավարության անունից հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Ֆրանսիա. 1998թ.-ի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ:
2000թ.-ի նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի սենատը քվեարկեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի օգտին: Սակայն սենատորները փոխեցին բանաձևի տեքստը՝ փոխարինելով սկզբնական «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման փաստը» վերնագիրը` այն դարձնելով «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է, որ հայերը դարձել են 1915թ.-ի ցեղասպանության զոհ»:

2001թ.-ի հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն բանաձև ընդունեց, որի համաձայն` Ֆրանսիան ճանաչում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:

2006թ.-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որի համաձայն` Հայոց ցեղասպանության հերքումը կդառնա քրեական հանցագործություն այնպես, ինչպես Հոլոքոսթի հերքումը:

Արգենտինա. 1998թ.-ի ապրիլի 16-ին Բունեոս Այրեսի օրենսդիր մարմինն ընդունեց հուշագիր, որում համերաշխություն հայտնեց Արգենտինայի հայկական համայնքի հետ, որը նշում էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 81-րդ տարելիցը:

1998թ.-ի ապրիլի 22-ին Արգենտինայի սենատն ընդունեց հայտարարություն, որը դատապարտում է ցանկացած բնույթի ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ գործված հանցագործություն: Նույն հայտարարությունում սենատը համերաշխություն է հայտնել բոլոր ազգային փոքրամասնությունների հետ, որոնք դարձել են ցեղասպանության զոհ՝ հատկապես մտահոգություն հայտնելով ցեղասպանության կազմակերպիչների անպատժելիության վերաբերյալ: Հայտարարության հիմքում` որպես ցեղասպանության դրսևորում, նշված են հայ, հրեա, քուրդ, պաղեստինցի, գնչու և Աֆրիկայի շատ ժողովուրդների կոտորածները։

Շվեդիա. 2000թ.-ի մարտի 29-ին Շվեդիայի խորհրդարանը հաստատեց արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի ուղերձը, որով պահանջվում էր դատապարտել և ճանաչել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

Մեծ Բրիտանիա. 2002թ.-ին Ուելսի Ազգային վեհաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:

Նիդեռլանդներ. Հոլանդիայի խորհրդարանը 2004թ.-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Սլովակիա. 2004թ.-ին Սլովակիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Իսպանիա. 2014թ.-ին Նավարան դարձավ Իսպանիայի չորրորդ ինքնավար մարզը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև Բասկերի երկիրը, Կատալոնիան և Բալեարյան կղզիները: Ապրիլի 6-ին Պուենտե Խենիլ և Լա Ռոդա դե Անդալուսիա քաղաքները պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստը՝ համալրելով Իսպանիայի քաղաքների ցուցակը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը:

2015թ.-ի մայիսի 15-ին Իսպանիայի սենատի լիագումար նիստում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության թեմայով լսումներ: Սենատը մերժեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: Նիստի ընթացքում քվեարկության դրվեց միջնորդություն՝ հասցեագրված Իսպանիայի կառավարությանը, որում կոչ էր արվել հստակ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Այդուհանդերձ, միջնորդության օգտին քվեարկեց 14 պատգամավոր, 130՝ «դեմ», ևս 68-ը ձեռնպահ մնաց: «Դեմ» էր քվեարկել իշխող «Ժողովրդական կուսակցության» խմբակցությունը, որը մեծամասնություն էր կազմում սենատում, այդ պատճառով էլ միջնորդությունը մերժվեց։

Գերմանիա. 2005թ.-ի հունիսին Գերմանիայի Բունդեսթագն առանց նախնական քննարկումների միաձայն ընդունեց «1915թ.-ի ապրիլի 24-ի կոտորածների 90-րդ տարելիցի առիթով Գերմանիան պետք է նպաստի հայերի և թուրքերի հաշտեցմանը» բանաձևը, որը ներկայացվել էր Քրիստոնեադեմոկրատական միության և Քրիստոնեասոցիալական միության դաշինքի խմբակցության կողմից: Փաստաթղթում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները չեն բնութագրվում որպես «ցեղասպանություն», սակայն դրանում առկա է մի պարբերություն, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները կատարվածն անվանում են «Հայոց ցեղասպանություն»:

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը 2016թ. ապրիլի 23-ին Բեռլինում մասնակցեց 1915թ.-ի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին:

«Հայերի նման ճակատագիրը վառ օրինակ է պատմության մեջ զանգվածային բնաջնջման, էթնիկական զտումների, կոտորածների, ցեղասպանության, որով հիշվում է 20-րդ դարը: Դրանով հանդերձ` մենք խոսում ենք հրեաների Հոլոքոսթի հետ այդ իրադարձությունների նմանության մասին, Հոլոքոսթի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գաուկը:

Բացի այդ` Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, չնայած Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկման երկարաձգմանը, Գերմանիայի նախագահից հետո ցեղասպանություն անվանեց 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը:

Լիտվա. 2005թ.-ի դեկտեմբերին Լիտվայի Սեյմը բանաձև ընդունեց, որով դատապարտվում է Օսմանյան կայսրությունում 1915թ.-ի ցեղասպանությունը: Բանաձևն ընդունվեց ձայների մեծամասնությամբ, «կողմ» քվեարկեց 48 պատգամավոր, երեքը ձեռնպահ մնաց, «դեմ» ձայներ չեղան: Քննարկման ընթացքում պատգամավորները նշեցին, որ պատմական փաստերի հերքումն անիմաստ է և անհնար:

Վենեսուելա. Վենեսուելայի խորհրդարանը 2005թ.-ի հուլիսի 14-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Երկրի հայ համայնքի նախաձեռնած փաստաթուղթը քննարկման էր դրվել խորհրդարանի պատգամավոր Հուգո Մորալեսի և իրավաբան Ժանետ Մադրիսի կողմից:

Լեհաստան. 2005թ.-ի հունիսն Լեհաստանի խորհրդարանն ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Լեհաստանի Սեյմի` ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Չիլի. 2007թ.-ի հունիսին Չիլիի սենատը միաձայն որոշում ընդունեց, որով կոչ էր արվում երկրի կառավարությանն` աջակցել հայ ժողովրդին և դատապարտել նրա նկատմամբ իրագործված ցեղասպանությունը:

Շվեյցարիա. Շվեյցարական խորհրդարանում գործում է խումբ, որը ձգտում է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Խումբը պարբերաբար բարձրացնում է այդ հարցը և փորձում հասնել շվեյցարական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հայոց ցեղասպանության պատմական փաստը հերքելու համար Շվեյցարիայում սահմանվել է քրեական պատասխանատվություն (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում):

Բրազիլիա. 2006թ.-ի ապրիլին Բրազիլիայի ամենամեծ նահանգի՝ Սան Պաուլոյի օրենսդրական ժողովն ընդունեց ապրիլի 24-ը «1915թ.-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օր» ճանաչելու մասին օրենք: Այդպիսով` պատգամավորները խմբագրեցին 1988թ.-ին իրենց ընդունած որոշումը «Հայ ժողովրդի հետ համերաշխության օրվա» մասին: Այդ որոշմամբ` նահանգի խորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում 1,5 միլիոն հայերին, որոնք արտաքսվել են իրենց հայրենի հողից և տեղահանության ժամանակ բարբարոսաբար սպանվել թուրք զինվորականների կողմից: Այդ օրենքը, որով, ըստ էության, ճանաչվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանի կողմից ընդունվել է միաձայն:

Սան Պաուլոյից հետո երկրորդ բրազիլական նահանգը, որն օրենսդրական մակարդակով ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը, դարձավ Սեարա նահանգը: Օրինագիծն ընդունվեց միաձայն:

2015թ.-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային խորհուրդը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:

Լյուքսեմբուրգ. Լյուքսեմբուրգի խորհրդարանը 2015թ.-ի 6-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այն ընդունվեց միաձայն:

Ավստրիա. Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորները կոչ են արել Թուրքիային` հետևել իրենց օրինակին:

«Ինչ վերաբերում է Անկարային, ապա նա պետք է հստակություն մտցնի և լույս սփռի մութ անցյալի վրա՝ ճանաչելով, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն են եղել»,- ասվում է ավստրիական խորհրդարանի հայտարարությունում:

ԱՄՆ. ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել է Հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2000թ.-ի հոկտեմբերի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց № 596 բանաձևը, որով ճանաչվում է 1915-1923թթ. Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստը: 2007թ.-ի հոկտեմբերի 10-ին ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը 24 «կողմ» և 21 «դեմ» ձայնով հավանություն տվեց բանաձևին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց պալատում և սենատում քվեարկության վրա:

2009թ.-ի մարտի 19-ին ԱՄՆ կոնգրեսում ներկայացվեց Հայոց ցեղասպանության մասին նոր՝ 252-րդ բանաձևը:

2010թ.-ի մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հաստատեց բանաձև, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության գործողությունները որակել է որպես Հայոց ցեղասպանություն:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են ԱՄՆ-ի բոլոր ազդեցիկ ազգային կազմակերպությունները, մասնավորապես` հրեական` ԱՄՆ սիոնիստական կազմակերպությունը, Առաջադիմական հրեական միությունը, Եբրայական բարեփոխումների միությունը, ինչպես նաև ուկրաինական, հունական, լեհական, հունգարական, արաբական, բուլղարական, ռումինական, լատվիական, լիտվական, ֆիլիպինյան և սլովակյան համայնքները:

Վատիկան. Հովհաննես Պողոս 2-րդը դարձավ Հռոմի առաջին պապը, որը ճանաչեց և դատապարտեց 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է նաև բազմաթիվ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են` Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

1987թ.-ի հունիսի 18-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը և Եվրախորհրդարանը որոշում ընդունեցին` 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և Եվրոպայի խորհուրդ դիմելու մասին՝ Ցեղասպանությունը ճանաչելու նպատակով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով:

1987թ.-ի հունիսի 18-ին Եվրոպայի խորհուրդը որոշում ընդունեց, որի համաձայն` 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չճանաչելը անհաղթահարելի արգելք է դառնում Թուրքիայի՝ Եվրոպայի խորհուրդ մտնելու ճանապարհին:

 

 

Լրահոս
0