«Պաշտոնական Իսլամաբադը խաբում է Միացյալ Նահանգներին և, ըստ էության, Պակիստանն աջակցում է թալիբաններին և այլ ահաբեկչական խմբավորումների, որոնք գործում են Աֆղանստանի տարածքում, այդ պատճառով ԱՄՆ չի կարողանում Աֆղանստանում ավարտին հասցնել իր պատմության ամենաերկար պատերազմը։
Այս ֆոնին տրամաբանական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկում է ամբողջապես կրճատել Պակիստանին տրվող ֆինանսական աջակցությունը,–ասում է Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետը հիշեցնում է, որ պաշտոնական Իսլամաբադը շատ լավ հարաբերություններ ունի մեր հարևան ու թշնամի Ադրբեջանի հետ, իսկ մեր հանդեպ թշնամաբար է տրամադրված և ՀՀ–ին չի ճանաչում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։
«Նաև մեր շահերից է բխում` ԱՄՆ–ի Պակիստանին տրվող ֆինանսական օգնության կրճատումը, որովհետև այդ օգնությունը նախ ռազմական բնույթ էր ստանում։ Եվ չի բացառվում, որ նրանց ձեռք բերած զենքերը հայտնվեն հարևան Ադրբեջանում»,–ասում է Սարգսյանը։