00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահն այդքան էլ վախենալու չէ. ինչպես հայ բժիշկ Սիմոնյանը փրկեց ֆիզիկայի հանճար Լանդաուին

© Sputnik / Евгений Тиханов / Անցնել մեդիապահոցЛев и Конкордия Ландау
Лев и Конкордия Ландау - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիրիլ Սեմյոնի Սիմոնյանը` գուցե իր ժամանակի լավագույն բժիշկը, մի շարք հայտնի դեմքերի է բուժել։ Նոբելյան մրցանակակիր, բոլոր ժամանակների ականավոր ֆիզիկոս Լև Լանդաուի հետ նրա կապի մասին է պատմում Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Մի կողմից Սերգեյ Յուդինն էր` իր ժամանակի ականավոր վիրաբույժը։ Մյուս կողմից` բոլոր ժամանակների մեծն ֆիզիկոս Լև Լանդաուն։ Նրանց միջև էր կանգնած իրենց ժամանակի պարզապես բժիշկ Կիրիլ Սիմոնյանը։ Այդ ինչպե՞ս։

Շատ հեշտ։ Կիրիլ Սեմյոնի Սիմոնյանը ակադեմիկոս Յուդինի սիրելի աշակերտն էր, ով Լանդաուի կյանքի վերջին երեք տարիների ընթացքում դարձավ նրա հիմնական բուժող բժիշկը։ Ճիշտ է` Նոբելյան, Լենինյան և Ստալինյան մրցանակների դափնեկրին փրկել չհաջողվեց. Դաուն (այսպես էին նրան կոչում բոլորը) մահացու վնասվածքներ էր ստացել։

Պատմում են, որ 1962 թվականի հունվարի 7-ին Մոսկվայում անձրև էր գալիս, առավոտյան սառնամանիք սկսվեց, և փողոցները սահադաշտի վերածվեցին։ Ժամը 10-ին ակադեմիկոսը նստեց մեքենան Դուբնա գնալու համար։ Դմիտրովսկի խճուղու սկզբնամասում Լանդաուի «Վոլգան» վազանց էր կատարում, և հանկարծ վարորդը, տեսնելով հանդիպակաց բեռնատարը, կտրուկ արգելակեց։ «Վոլգան» կորցրեց կառավարումը, և բեռնատարն իր ողջ ուժով հարվածեց մեքենային։ Ավելի ճիշտ` դիմացի նստարանին նստած Դաուին։

член-корреспондент Академии наук СССР Сергей Мергелян - Sputnik Արմենիա
Ովքեր ընդհատեցին Մերգելյանի թռիչքը, կամ մարդկային նախանձին` գիտական պատասխան

11 անց 10 րոպեին տուժածին հիվանդանոց տեղափոխեցին։ Կենդանության որևէ նշան չկար։ Հիվանդության պատմության մեջ առաջին գրառումը. «Գլխուղեղի բազմաթիվ վնասվածքներ, ճակատաքունքային հատվածում կտրած վերք, գլխի կոտրվածք, կրծքավանդակը սեղմված է, վնասված է թոքը, կոտրված է յոթ կողոսկր, կոնքի ջարդվածք կա։ Շոկային վիճակ»։

Նման վնասվածքներով ողջ չեն մնում, սակայն, մեկ ամիս անգիտակից վիճակում մնալով, Դաուն ամեն դեպքում գիտակցության եկավ։ Բայց տեսական ֆիզիկայով զբաղվելու հնարավորության մասին մոռանալ էր պետք. ցավեր ոտքերում, որովայնի շրջանում, ընկճված հոգեկան վիճակ` այս ամենն այսուհետ ականավոր գիտնականից անբաժանելի էին։ Սակայն ամենից շատ մեծն ֆիզիկոսին տանջում էին որովայնի ցավերը։ Եվ ահա գալիս է Կիրիլ Սիմոնյանի ժամանակը, որը, Լանդաուի կնոջ պնդմամբ, դարձավ նրա հիմնական բուժող բժիշկը։

Այն ժամանակ, երբ Սիմոնյանն արդեն հայտնի վիրաբույժ էր դարձել աբդոմինալ վիրաբուժության ոլորտում, նա` Ռոստովի բժշկական ինստիտուտի շրջանավարտը, որպես ռազմական բժիշկ–կապիտան մասնակցեց Գերմանիայի, այնուհետև Ճապոնիայի հետ պատերազմին, որից հետո աշխատանքի անցավ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Իսկ դրանից առաջ, դեռ շատ երիտասարդ տարիքում, ուժերը փորձում էր բանաստեղծություն գրելու մեջ` դառանլով «Սևանա լիճ» կանտատայի հեղինակ, որը գրել էր քույրը` հայտնի կոմպոզիտոր Նադեժդա Սիմոնյանը։

Вячеслав Яковлев - Sputnik Արմենիա
Ենգիբարյանի հետքերով. ինչպես է Երևանը բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին հախճապակյա ձեռնոց նվիրել

Փորձելով օգնել ազատվել որովայնի սուր ցավերից`նա պնդում է, որ պետք է հեռացվի որովայնի շրջանում առկա կպումները։ Սակայն դա հեշտ է ասել, բայց դժվար է իրականացնել` ոչ միայն բժշկական առումով։ Բանն այն է, որ հիվանդի բարձր կարգավիճակից ելնելով` հարցը պետք է լուծվեր բարձր մակարդակով։ Հոսպիտալացման համար պահանջվում էր ԽՍՀՄ ԳԱ նախագահության գործերի կառավարության թույլտվությունը, նախագահը Գրիգորի Չախմախչևն էր։ Չախմախչևը տվեց իր «դոբրոն»։ Վիրահատությունը օգնեց, ակադեմիկոսն առաջին անգամ թեթևություն զգաց։

Երկու կարևոր եզրակացություն, որ արեց Կիրիլ Սիմոնյանը Լանդաուին բուժելու ընթացքում` որովայնի ցավերը ֆանտոմային չէին, այդ պատճառով էլ վիրահատությունն օգնեց վերացնել դրանք։ Եվ երկրորդ` գլխուղեղի բջիջները, որոնք պատասխանատու են հիշողության և ինտելեկտի համար, չէին մահացել, ինտելեկտն անդընդհատ վերականգնվում էր և կարող էր լավ մակարդակի հասնել։ Հիվանդի հումորի զգացումը տեղն էր։

Պրոֆեսոր Վլադիմիր Նայդինի հուշերից։ Նա պատմում էր, թե ինչպես էր Լանդաուն կուսակցության շարքերը մտել։

– Ես մեծ անախորժություններ ունեմ, Վլադիմիր Լվովիչ։ Պետք է կուսակցություն մտնեմ, քանի որ Խրուշչովը, Միկոյանը` բոլորն ինձ համար այդքան բան են արել։ Ստիպված եմ համալրել կուսակցության շարքերը։ Շատ տհաճ է, բայց պետք է։

– Լև Դավիդովիչ, երբ կազդուրվեք, այդ ժամանակ էլ կուսակցություն կմտնեք։

– Ո՛չ, պետք է անհապաղ, հենց հիմա մտնել։

Եվ այդպես երկու շաբաթ շարունակ նա բոլոր այցելուներին հայտնում էր, որ անախորժություն է պատահել. պետք է համալրի կուսակցության շարքերը։ Բոլորը հասկանում էին, որ նա դեռ ադեկվատ չէ։ Հետո վերջապես մի օր վաղ առավոտյան ես այցելեցի նրան։

Маршалы Советского Союза Георгий  Жуков (справа) и Иван Баграмян (слева) - Sputnik Արմենիա
Բաղրամյանի դեմ սուտ մատնությունը , կամ ինչի համար պատասխան տվեց լեգենդար մարշալը

– Նորություն ունեմ։ Լավ նորություն ունեմ,– ասաց նա։

– Ի՞նչ է, ոտքդ այլևս չի ցավո՞ւմ։

– Ո՛չ, պարզվեց, որ կարող եմ կուսակցություն չմտնել։

– Ինչու՞։

– Ես պարզեցի, որ Ս.–ն կուսակցության անդամ է, ակադեմիկոս Ս.–ն։ Նման տականքի հետ նույն կուսակցության մեջ ես լինել չեմ կարող…

Հանճարեղ մարդը հանճարեղ է ամեն ինչում։

Բայց Լանդաուին վիրահատությունը չփրկեց, ահա թե ինչ է գրում հոր կյանքի վերջին օրերի մասին ակադեմիկոսի որդի Իգոր Լանդաուն։

«Վիրահատության ժամանակ հեռացվեցին կպումները։ Այն կպումները, որոնք որովայնում ցավեր էին առաջացնոմ։ Եվ այն մի քանի օրերը, որոնք հայրս ապրեց վիրահատությունից հետո, վթարից հետո առաջինն էին առանց սարսափելի ցավերի։ Նա կարող էր կազդուրվել։ Կազդուրվել և վերադառնալ ֆիզիկային։ Սակայն կյանքն այլ կերպ որոշեց. վիրահատությունից մի քանի օր անց հայրս մահացավ թոքերի արտերիա թրոմբոէմբոլիայից։ Հին տրոմբը, որ առաջացել էր վիրահատությունից մի քանի տարի առաջ, պոկվել էր տեղից և խցանել թոքերից դեպի սիրտը տանող արտերիան…»։

Այնուամենայնիվ, բոլոր մարդիկ էլ մահկանացու են, նույնիսկ նրանք, ովքեր ուրիշների կյանքն են փրկում։

1977 թվական, Մոսկվա, հոկտեմբերի 17, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իվոբոտենկոյի բնակարան։ Կիրիլ Սիմոնյանին ընթրիքի են սպասում։ Սիմոնյանի սիրտը ծակում է, և Իվոբոտենկոն նրան տուն է տանում, շտապօգնություն կանչում։ Որոշ ժամանակ անց նոպան կրկնվում է, և կրկին բժիշկ են կանչում։ Ամենայն հավանականությամբ, բնակարանում մենակ մնալով` Սիմոնյանը ընկնում է և կորցնում գիտակցությունը` ծոծրակը հարվածելով լոգարանի շեմին։ Այնուհետև, հայտնի բժիշկն ուշքի է գալիս և ինքնուրույն զանգահարում հիվանդանոց։ Գալիս է նրա աշխատակցուհին։

Այստեղ տեղին կլինի Կիրիլ Սիմոնյանի հայտնի արտահայտությունը. «Պարզվում է մահն այդքան էլ վախենալու չէ։ Ես նույնիսկ ինչ–որ երանության զգացում ունեցա»։

Պաշտոնական եզրակացության համաձայն` մահը վրա էր հասլ սրտի սուր անբավարարվածությունից։ Ողբերգությունից դեռ մեկ ժամ չէր անցել, երբ բնակարանը սկսեց լցվել ընկերներով ու գործընկերներով։ Շուտով հայտնվեցին քննիչները, որոնց Բ.Ա. Իվոբոտենկոն պատմեց Սիմոնյանի մահվան մասին իր պատմությունը։

Լրահոս
0