ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Հունվարի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հունվարի 5-ին, քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր են տեղումներ:
Հունվարի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):