00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ Պուգաչովայի երգի շուրջ․ «Արմատներով հայ» Սարուխանովը շոկի մեջ է լկտի գրագողությունից

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցПевец Игорь Саруханов
Певец Игорь Саруханов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ծագում ունեցող հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Իգոր Սարուխանովը պրիմադոնա Ալլա Պուգաչովայի կատարած երգը գրագողություն է անվանել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Ալլա Պուգաչովայի Ամանորի ելույթը հեռուստատեսությամբ անսպասելիորեն սկանդալի վերածվեց։ Ռուսական Առաջին ալիքով հունվարի 1-ի գիշերը եթեր հեռարձակված երգից հետո երգչուհու, ավելի ճիշտ` երգի հեղինակի վրա  գրագողության մեղադրանքների տեղատարափ թափվեց։

Անդորրը խախտողը բանաստեղծ Ալեքսանդր Վուլիխն էր։

«Ամեն ինչ լավ էր, սակայն նախերգի գեղեցիկ երաժշտությունն ինձ ու իմ համահեղինակ Իգոր Սարուխանովին չափազանց ծանոթ թվաց։ Այլ կերպ ասած, այն երկու կաթիլի պես նման էր մեր «Հորինված սերը» ("Придуманная любовь") երգին, որն ավելի քան տասնհինգ տարի առաջ էինք գրել։ Այնպես որ, երբ դիտեք «Новогодний Огонек» հաղորդումը, անպայման ուշադրություն դարձեք այդ հարյուր տոկոսանոց գրագողությանը։

Մերկապարանոց չհնչելու համար բանաստեղծն առաջարկել է բոլոր ցանկացողներին համեմատել երկու երգերը։

«Ընկերներ,  այս պատմությունից տհաճ հոտ է գալիս», — ամփոփել է նա։

«Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում Վուլիխն ասել է. «Մարդը վերցրել է Սարուխանովի երգն ու դրա հիման վրա նոր խոսքեր գրել, մի փոքր փոխել է տոնայնությունն ու վերջ, վաճառել է այն Պուգաչովային որպես սեփական ստեղծագործություն։ Կարելի է նույնիսկ գուշակություններ չանել, յուրաքանչյուր նոտան համընկնում է»։

Նրա խոսքով՝ դա հասկանալու համար պարտադիր չէ կոմպոզիտոր լինել։

Արդեն հունվարի 2-ին իրարանցումն անսպասելի շարունակություն ստացավ։ Վուլիխը խոստովանեց, որ Պուգաչովան զանգել է իրեն՝ թյուրիամացությունը հարթելու համար։

«Մենք խոսել ենք Ալլա Բորիսովնայի հետ։ Չենք ուզում ուռճացնել թեման։ Ալլան մեղք չունի։ Պատասխանատվությունը երգահանի ու մասամբ երգը եթեր թողարկած երաժշտական խմբագիրների վրա է», — մեջբերում է բանաստեղծին «Կոմսոմոլսկայա պրադվա» թերթը։

Юбилейный вечер Владимира Зельдина 100, или Танцы со временем - Sputnik Արմենիա
Պուգաչովան դատարան է դիմել

Իրավիճակը մեկնաբանել է նաև հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Իգոր Սարուխանովը։ Իր ֆեյսբուքյան էջում երգահանը գրել է, որ նա Ալլա Պուգաչովայի դեմ բողոք չունի, այլ` կոմպոզիտորի։

«Չէի ցանկանում ԶԼՄ-ում մեկնաբանել Ալլա Պուգաչովայի նոր երգի և իմ գրած երաժշտության ու Ա․Վուլիխի խոսքով «Հորինված սերը» երգի նմանությունը։ Սակայն լրատվամիջոցներն արդեն երկու օր է հանգիստ չեն թողնում ինձ ու իմ համահեղինակին՝ խնդրելով մեկնաբանել այդ փաստը։ Սակայն Ալլա Պուգաչովայի դեմ բողոք չունեմ, իսկ կոմպոզիտորի՝ ունեմ։ Գրագողությունն անթույլատրելի եմ համարում։ Այս դեպքում փաստն ակնհայտ է, ու դրանով պետք է զբաղվեն մասնագետները, որոնք կոչված են բացահայտել գրագողությունը, վերականգնել հեղինակների իրավունքն ու պաշտպանել այն», — գրել է նա։

Պատահածը երգչին շոկի մեջ է գցել։

«Իհարկե, ինձ համար շատ տհաճ է, որ ինչ-որ անհայտ երիտասարդ հեղինակ իմ երգից մի տուն է վերցրել ու իր երգի մեջ է օգտագործել։ Ու, ոչ մի բան չնշելով ու ոչ ոքից թույլտվություն չհարցնելով։ Ինչպե՞ս է դա կոչվում։ Չէի ասի, որ ինձ համար դա լավ Ամանորի նվեր էր։ Մինչև հիմա շոկի մեջ եմ», — հայտնել է երաժիշտը ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Հարկ է  նշել, որ Պուգաչովայի նախորդ տարվա ելույթն էլ էր իրարանցում առաջացրել։

Համացանցում նույնիսկ պետիցիա է ստեղծվել, որի հեղինակները հանդես են եկել հունվարի մեկի գիշերը հեռուստաէկրաններին «թոշակառու աստղերի» ճնշող տիրապետության դեմ։ Ճակատագրի հեգնանքով Պուգաչովայի ելույթն այս տարի դուր է եկել այդ պետիցիայի հեղինակ Վադիմ Մանուկյանին։

«Բրավո։ Շնորհավորում եմ Ձեր ստեղծագործական հաղթանակը, Ալլա Բորիսովնա», — մեկնաբանել է բլոգերը Պուգաչովայի «Новогодняя ночь на Первом» հաղորդման ելույթը ։

Ավելի վաղ Իգոր Սարուխանովը զարմացրել է երկրպագուներին «Արյունով հայ եմ» երգով։ Աշխույժ երգը տարբերվում է երաժշտի հին հիթերից։

Լրահոս
0