00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա իսկական Քեոսայանն է. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ու ամուսնու հարաբերությունների մասին

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցГлавный редактор канала "Russia Today" Маргарита Симоньян
Главный редактор канала Russia Today Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
RT հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անկեղծ պատմել է իր ու ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. RT –ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ծանոթությունը փոթորկի նման է եղել։ Այս մասին Սիմոնյանը պատմել է «Караван историй – 7 дней» պարբերականի հետ հարցազրույցում։

Երկու հայտնի ռուսաստանցի հայերի ծանոթությունը, որքան էլ տարօրինակ լինի, Facebook սոցիալական կայքում է սկսվել։

Մի քիչ Քեոսայան

«Մի անգամ կարդացի Facebook-ում․ «Բարև ձեզ, Մարգարիտա։ Ես Տիգրան Քեոսայանն եմ։ Դուք վաղուց եք ինձ հետաքրքրում որպես լրագրող և ազգակից։ Հիմա մեքենայում ռադիոյով լսում էի՝ ինչպես էին ձեզ քարկոծում։ Չդիմացա, որոշեցի աջակցել ու գրել, որ դեռ հիշում եմ ձեր ռեպորտաժները Բեսլանից»։ Այսպես ես իմացա, որ նախ` ինձ ինչ-որ տեղ քարկոծում են, ու որ ինքը՝ Տիգրան Քեոսայանը, հետաքրքրվում է իմ ճակատագրով», — ասաց Մարգարիտան։

Габриель Тикиджян - Sputnik Արմենիա
Սիմոնյանը ներկայացրել է, թե ինչպես են Իրանում ապրում հայկական ծագում ունեցող ռուսաստանցիները

Նա խոստովանել է՝ սկզբում չի հավատացել, որ դա իսկապես Տիգրան Քեոսայանն է, քանի որ համացանցում կեղծ էջեր շատ են լինում։ Sputnik-ի  и RT-ի գլխավոր խմբագիրը մտածել է՝ ինչի՞ պետք է անվանի ռեժիսորը հանկարծակի գրի իրեն, չէ՞ որ նրանք ծանոթ չեն, կինոյի աշխարհի հետ էլ խմբագիրը կապ չունի։ Մարգարիտան պատմել է, որ մի անգամ հեռուստացույցով տեսել է Տիգրանին, երբ նա խոհարարական հաղորդման ժամանակ լոլիկով ձվաձեղ էր պատրաստում։

«Նա թավայի մեջտեղում դրեց կծու կարմիր պղպեղը` ըստ Ֆրոյդի։ Մտածեցի՝ «Հումորով մարդ է, հորն է նման»։ Մտածեցի ու մոռացա», — մեջբերում է Մարգարիտային պարբերականը։

Ավելի ուշ պարզվեց, որ էջը կեղծ չէ ու դա իսկապես Քեոսայանն էր․ Մարգարիտան պատասխանեց, նրանք համարներով փոխանակվեցին, հանդիպեցին, ճաշեցին։

«Հավանաբար,  այնքան համեղ ճաշեցինք, որ մեկ անգամ էլ ուզեցինք ճաշել։ Ու ընթրել։ Աստիճանաբար, ընդհանուր թեմաներ, հետաքրքրություններ, ընկերներ ու ինչ-որ նախագծեր ունեցանք։ Ինչպես դա հաճախ լինում է, անսպասելիորեն ու ակամայից պարզվեց, որ առանց միմյանց ապրելն անհնար է, որ ամեն օր պետք է տեսնվել, ամեն րոպե գրվել, իրար ձեռք բռնել, նույնիսկ, եթե կողք կողքի չենք», —ասում է նա։

Մարգարիտան խոստովանել է, որ կյանքում ամենալավ բաները պարզապես երկնքից է նրա գիրկն ընկնում։ Իսկ ինչ վերաբերում է պաշտոնին, ապա հակառակը՝ նա երբեք չի ուզել ղեկավար պաշտոն զբաղեցնել, նույնիսկ` հակառակը։

«Միշտ ուզել եմ գրքեր գրել, մանկուց, ինչքան ինձ հիշում եմ։ Ու գրեթե ողջ կյանքում դրա համար ժամանակ չի մնում։ Իմ կարիերան՝ միջազգային հեռուստաալիքի ու երկրի գլխավոր տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնն էլ անսպասելիորեն է ստացվել», — պատմել է նա հարցազրույցում։

Հիմա Մարգարիտան ֆիլմերի սցենարներ է գրում։ Դա նրան Տիգրան Քեոսայանն է սովորեցրել, ինչի համար Սիմոնյանը անսահման շնորհակալ է ամուսնուն։ Հիմա գլխավոր խմբագիրն ազատ երեկոների ընթացքում ֆիլմերի ու սերիալների սցենարներ է գրում, դա օգնում է նրան հանել լարվածությունը։

Маргарита Симоньян в гостях телешоу ПрожекторПерисХилтон - Sputnik Արմենիա
«Հայ» Guardian-ը և Գարիկի հայերեն կենացը Մարգարիտա Սիմոնյանի պատվին

Նրանք` Տիգրանի հետ, արդեն կյանքի են կոչել երեք սերիալ ու ֆիլմ։ «Ծովը։ Լեռները։Կերամզիտը»  մեծ հաջողությամբ ցուցադրվեց ռուսական Առաջին ալիքի եթերում։

Մարգարիտան ասել է, որ մի անգամ գիշերը նրան զանգել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստն ու շնորհավորել անհավանական բարձր վարկանիշի համար։

«Այս դեկտեմբերին ՆՏՎ-ով «Դերասանուհին» հոգեբանական թրիլլերի պրեմիերան էր, որը մենք նկարահանել ենք Տիգրանի ու Ալյոնա Խմելնիցկայայի հետ։ Ես սցենարն էի գրել, Տիգրանը նկարահանել էր, Ալյոնան գլխավոր դերերից մեկն էր խաղացել։ Ամբողջ խումբը զգուշավոր կերպով ու հիացած հետևում էր մեր տրիոյին՝ ինչպես է մարդկանց հաջողվում լավ հարաբերություններ պահպանել», — նշել է Սիմոնյանը։

Անձնական

Մարգարիտան պատմել է, որ նրա ծնողները զտարյուն հայեր են, ընդ որում՝ նրանց ընտանիքը լրիվ ռուսական է։ Հայրը ծնվել ու մեծացել է Սվերդլովսկում, մայրը՝ Սոչիում(հետո նրա ծնողները Կրասնոդար են տեղափոխվել)։

«Սոչիում են ծնվել  նաև իմ նախնիները։ Հորական բարեկամներս Ղրիմից են, ուր նրանք փախել են XX դարի սկզբին Թուրքիայի իրագործած ցեղասպանություն պատճառով։ Ժամանակակից Հայաստանի տարածքում մենք երբևէ չենք ապրել։ Բարեկամներիս մեծ մասը հիմա Ադլերում է  բնակվում», — ասել է Մարգարիտան։

Նա պատմել է, որ իր ծնողները հայերենի տարբեր բարբառներով են խոսում։ Դրանք գրեթե տարբեր լեզուներ են։ Տիգրանը չի կարողանում Մարգարիտային բարեկամների հետ շփվել․ նա իրենց չի հասկանում, թեև բավականին լավ է տիրապետում հայերենին։

«Իսկ ես ընդհանրապես հայերեն չեմ խոսում ու մինչև Տիգրանի հետ ծանոթանալը միայն մեկ անգամ էի եղել Հայաստանում՝ նախագահականի կազմում, երկօրյա արձակուրդում։ Թեև կարողանում եմ հիանալի խաշլամա պատրաստել, արժանավայել նարդի խաղալ ու նորմալ հայկական երաժշտության տակ ապրել», — պատմել է նա։

«Իմ իտակցական կյանք ներխուժեց Քեոսայան անունով ցունամին։ Մենք Տիգրանի հետ շատ անգամ ենք փորձել ամեն ինչ դադարեցնել․ոչ ոք չի ցանկանում մտերիմներին ցավ պատճառել։ Բայց չստացվեց։ Առաջին անգամ մենք «ընդմիշտ» բաժանվեցինք մեկ օրով, վերջին անգամ՝ քսան րոպեով», —հավելել է Մարգարիտան։

Ամուսինները երկու երեխա ունեն՝ Մարիանան և Բագրատը։

Լրահոս
0