00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայ» Guardian-ը և Գարիկի հայերեն կենացը Մարգարիտա Սիմոնյանի պատվին

© Screenshot/ Youtube/ Первый каналМаргарита Симоньян в гостях телешоу ПрожекторПерисХилтон
Маргарита Симоньян в гостях телешоу ПрожекторПерисХилтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
RT հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Պրոժեկտոր Պերիս Հիլթոն» հաղորդման հյուրն է եղել:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. «Պրոժեկտոր Պերիս Հիլթոն» շոուի նոր թողարկման ժամանակ հաղորդավարներ Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսանդր Ցեկալոն, Իվան Ուրգանտը և Սերգեյ Սվետլակովը հյուրընկալել էին RT հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

Տաղավարում հաղորդավարները, իրենց բնորոշ հումորով, Սիմոնյանի հետ մի շարք արդիական հարցեր քննարկեցին:

Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
«Ես էլ եմ կրում այդ պիտակը». Սիմոնյանը պատմել է իր հալածված ընտանիքի մասին

Մարտիրոսյանը կատակեց Սիմոնյանի զգեստի թեմայով. տաղավարում կանաչ գույնի ազատ աթոռ էր դրված Մարգարիտայի համար, Մարգարիտան կանաչ կոմբինեզոն էր հագել: Սիմոնյանը գովեց հաղորդավարներին՝ Russia Today-ի ապրանքանշանի գույնի աթոռ ընտրելու համար:

«Ես կարծում էի՝ դու ՆՏՎ-ի գույների մեջ ես հագնված, պարզվում է` ոչ», — կատակեց Մարտիրոսյանը:

Վերջերս Forbes ամերիկյան ամսագիրը RT հեռուստաալիքի և Sputnik տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ներառեց աշխարհի ամենազադեցիկ կանանց վարկանիշում: Այդ, ինչպես նաև բրիտանական Guardian ամսագրում Russia Today-ի մասին հրապարակած հոդվածի թեման հաղորդավարներն, իհարկե, չէին կարող շրջանցել: Մարտիրոսյանը կատակեց` ասելով, որ «Guardian»-ը հայկական թերթ է` նկատի ունենալով նրա «յան» վերջավորությունը:

Հաղորդավարների այն հարցին, թե ինչ կլինի, եթե YouTube ու Google որոնողական համակարգը ճնշումներ գործադրեն ռուսական ալիքի վրա, Սիմոնյանը պատասխանեց, որ կգա աշխատելու «Պրոժեկտոր Պերիս Հիլթոնում», չէ՞ որ թիմն ակնհայտ աղջկա պակաս ունի:

Մարտիրոսյանը հետաքրքրվել է նաև՝ արդյո՞ք ռուսաստանիցները պետք է անգլերեն սովորեն, ինչին Սիմոնյանը փիլիսոփայական պատասխան տվեց:

«Հաշվի առնելով այն, թե ինչպես են այսօր զարգանում դեպքերը, անգլերեն արդեն պետք չէ սովորել, այլևս պետք չի գա: Պետք է հյուսիսկորեերեն սովորել», — նշել է RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիրը:

Սրան ի պատասխան Մարտիրոսյանն ասել է, որ հյուսիսկորեերենով միայն մեկ արտահայտություն է պետք սովորել. «պետք չէ, խնդրում եմ, ես հայ եմ»:

Հաղորդման վերջում հաղորդավարները որոշել են շնորհավորել Մարգարիտային՝ հեռուստատեսային աշխատակցի օրվա կապակցությամբ. Գարիկը կենաց է ասել հայերենով, Սվետլակովն էլ ձևացրել, թե այդ կենացն ինքն է ասում:

 

Լրահոս
0