00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ եմ խաղալ բոլոր երկրների թիմերի դեմ, անգամ` Ադրբեջանի. ֆուտբոլը պետք չէ քաղաքականացնել

© Sputnik / Asatur YesayantsГеворг Казарян
Геворг Казарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018 թվականը հայկական ֆուտբոլի համար սպասումների տարի է: Մեր ազգային հավաքականը մեկնարկելու է Ազգերի լիգայի մրցաշարում, ինչը մեր ընտրանուն կարող է հնարավորություն տալ հանդես գալու Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Նման պայմաններում մեր հավաքականի համար հույժ կարևոր է կազմի ընտրությունը: Հավաքականի փորձառու յուրաքանչյուր ֆուտբոլիստ  պարզապես շատ մեծ դերակատարում կարող է ունենալ մեր ընտրանու համար Ազգերի լիգայի մրցաշարում: Հավաքականին, անկասկած, շատ է հարկավոր կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով երկար ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը 2017 թվականի մարտի 26-ին Հայաստան-Ղազախստան խաղի ժամանակ ծանր վնասվածք ստացավ ու երկար ժամանակ ապաքինվում էր: Գևորգ Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր ապաքինման և նպատակների մասին։

Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Մոուրինյոն դեռ մտածում է. Հենրիխ Մխիթարյանը խաղաց մեկնարկային կազմում

Տարեվերջին Ղազարյանն արդեն աստիճանաբար սկսեց մասնակցել իր թիմի՝ «Մարիտիմույի», ընդհանուր մարզումներին, իսկ ձմեռային ընդմիջման գնալուց առաջ մասնակցեց երկու հանդիպումների. «Հիմա արդեն նորմալ վիճակում եմ: Պարզապես, երկարաժամկետ բացակայությունից հետո ունեցա նաև փոքրիկ վնասվածքներ: Ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ շատ լավ գիտեն, որ երկար ժամանակ ապաքինվելուց հետո նման վնասվածքներ բոլորի հետ էլ պատահում են»- նշեց Ղազարյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը լավ հասկանում է, որ Ազգերի լիգայի խաղարկությունը շատ լավ շանս է Եվրոպայի առաջնությունում հայտնվելու համար.«Կարծում եմ ազգային հավաքականի բոլոր թեկնածուները պետք է հավաքական ներկայանան լավ մարզավիճակով ու խաղան մեծ նվիրվածությամբ ու  բարձր մոտիվացիայով»,–ասում է նա:

Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր, որ չէր ցանկանա խաղալ Հայաստանի հավաքականի դեմ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը լրիվ այլ կարծիքի է.«Ես չեմ ուզում քաղաքականացնել ֆուտբոլը: Մեր գործը ֆուտբոլ խաղալն է և ես ու կարծում եմ նաև թիմակիցներս պատրաստ ենք լինելու խաղալ յուրաքանչյուր մրցակցի դեմ»:

Բնականաբար, Գևորգ Ղազարյանին էլ չի կարող չանհանգստացնել Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ճակատագիրը: Տարածվող լուրերին ծանոթ լինելով հանդերձ` Ազգային հավաքականի ավագին թիմակիցը ցանկանում է տեսնել Մանչեսթերում. «Կուզեի, որ Հենրիխը, վերջապես, մաքսիմում խաղաժամանակ ստանար «Մանչեսթեր Յունայթեդում» ու նոր տիտղոսներ նվաճեր այս թիմի հետ»:

Գևորգ Ղազարյանը վստահ է, որ  մենք տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք դրսում, ովքեր շատ աշխատելու դեպքում կարող են խաղալ և՛ տարբեր լիգաներում և՛, իհարկե, ազգային հավաքականում:

Լրահոս
0