00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մականը NHL-ի ապագա հու՞յսն է

© Из личного архива А.ПолодянаИгроки молодежной /U-20/ сборной России по хоккею
Игроки молодежной /U-20/ сборной России по хоккею - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
40-ամյա փորձ ունեցող երկրպագու, Sputnik-ի սյունակագիր Օլեգ Դմիտրիևը վերլուծում է Ռուսաստանի հավաքականի խաղն ամերիկյան Բաֆալո քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում։ Ռուսական թիմի կազմում խաղացել են հայ հոկեյիստներ։

Օլեգ Դմիտրիև, Sputnik.

Հունվարի 3-ի առավոտ։ Մոսկվայում ժամը յոթն է, Երևանում՝ մեկ ժամ առաջ։ Իսկ հեռավոր ամերիկյան Բաֆալոյում հունվարի 2-ի երեկոն է։ Ընթանում է աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հավաքականների միջև։ Հաշիվը 2։1 է՝ հօգուտ ամերիկացիների։

Եվ ահա Ռուսաստանի հավաքականը բառացիորեն արթնացնում է ցամաքի մեկ վեցերորդ մասի քնաթաթախ և չարացած երկրպագուներին։ «Մերոնք» երկուսով մոտենում են ամերիկյան դարպասին. Անդրեյ Ալթիբարմաքյանը խաբում է դարպասապահին և հաշիվը հավասարեցնում։ Այդ տափօղակը երկրին հանդիպման հաջող ավարտի հույս է նվիրում։

Артем Манукян - Sputnik Արմենիա
Հայ հոկեյիստների հաղթարշավը կամ ով է հայկական եռյակում «վեցմատանի»

Սակայն ռուսներին չի հաջողվում մինչև վերջ «դիմանալ»։ Մի քանի «մանկական» սխալներ, և կիսաեզրափակիչ է դուրս գալիս ԱՄՆ-ի հավաքականը ։ Սակայն Ալթիբարմաքյանի այդ գոլը մտնում է համաշխարհային երիտասարդական առաջնությունների պատմության մեջ. այն գրանցվել է նաև Հոկեյի ազգային լիգայի առաջատար թիմերի սկաուտների գրքույկներում։

Ինչո՞վ է տարբերվում Սանկտ Պետերբուրգի հոկեյի սանն իր հասակակիցներից։ Երիտասարդական հոկեյի լիգայի խաղերում ես ուշադրություն էի դարձրել Անդրեյի փայլուն արագության տվյալներին։ Բացի այդ, նա սահադաշտում թիմակիցներին զգալու և նշանակալի փոխանցումներ կատարելու հիանալի ընդունակություն ունի. հատկապես «ՍԿԱ-Նևա» ակումբի կազմում խաղերում նա կարողանում է համագործակցել Անդրեյ Պոդոլյանի հետ։
Համաշխարհային երիտասարդական հոկեյի առաջնությունում իրեն փորձեց դրսևորել մեկ այլ հայազգի հոկեյիստ՝ Օմսկի երիտասարդական թիմի խաղացող Արտյոմ Մանուկյանը։ Սակայն Բաֆոլոյում Արտյոմի բախտն այդքան էլ չբերեց. երևում է` սպորտային մեկնաբանները չափազանց վաղ սկսեցին պատմել նրա արտասովոր կարողությունների մասին։ Իրականում պարզվեց, որ Արտյոմը պետք է ջանասիրաբար աշխատի ոչ միայն գիտակցության, այլ նաև գոլային պահերի իրացման վրա։

Матчи сборных Армении и Сент-Китс и Невиса - Sputnik Արմենիա
Ցտեսություն, Միկի. ԶԼՄ-ներն իմացել են, թե ով կլինի Մխիթարյանի փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդում»

Չնայած քառորդ եզրափակչում Ռուսաստանի հավաքականի պարտությանը՝ կարող եմ ասել, որ այն առաջնության մյուս թիմերից վատ ելույթ չունեցավ։ Հանդիպումների առանցքային պահերին «մերոնց» թույլ կողմը պաշտպանությունում անուշադիր խաղն էր։ Խաղի ահա այդ բաղադրիչը, իմ կարծիքով, այդքան լավ չի խաղարկվում մանկական դպրոցներում մարզումների ժամանակ։ Նույնիսկ չնայած նրան, որ երկրում հայտնվել են բավական շատ հիանալի մասնագետներ, չենք կարողանում հաղթահարել 90-ականներին խորհրդային հոկեյի դպրոցի անկումը։ Դրա արձագանքը հասնում է նաև այսօրվա երիտասարդ հոկեյիստներին։

Այնուամենայնիվ կարծում եմ, որ այս առաջնությունն Ալթիբարմաքյանն ու Մանուկյանը կարող են մեծ փորձ համարել։ Առաջին հերթին, սա օվկիանոսից այն կողմ ուժերի հիանալի ստուգում էր, որտեղ հոկեյը տարբերվում է։ Երկրորդ` այդ փորձը կարող է օգնել նրանց մտնել մեծահասակների թիմեր՝ պետերբուրգյան ՍԿԱ և Օմսկի «Ավանգարդ»։ Եթե դա տեղի ունենա, ապա պատճառ չեմ տեսնում, թե ինչու տարբեր երկրների մարզական լրագրողները չպետք է սովորեն վանկարկել հայ հոկեյիստների անունները՝ Ալ-թի-բար-մաք-յան։ Տղաներն իսկապես լուսավոր ապագա ունեն։

Լրահոս
0