00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական կոնյակը հայտնվել է ռուսաստանյան սև ցուցակում. ո՞ր ընկերությունները կտուգանվեն

Բաժանորդագրվել
Ամանորին ընդառաջ Ռոսպոտրեբնադզորն ուսումնասիրել է Տուլայի շրջանում վաճառվող ալկոհոլային խմիչքները։ Ռուսական ծառայության սև ցուցակում են հայտնվել նաև հայկական երկու կոնյակ։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռոսպոտրեբնադզորի Տուլայի շրջանի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ ուսումնասիրել են շուկայում վաճառվող ավելի քան 1500 լիտր ալկոհոլային խմիչք։ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական կայքի տվյալներով` վերցված 82 փորձանմուշներից 7-ը չեն համապատասխանել հաստատված չափորոշիչներին։ Դրանցից 2-ը հայկական արտադրության կոնյակներ են` Արարատի գինու գործարանի 2016թ-ի արտադրության, 5-ամյա հնեցման «Ակոռի» և Ավշարի գինու գործարանի` 2014թ-ի արտադրության, 3-ամյա հնեցման «Ջիվան» կոնյակները։

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Բրենդի VS կոնյակ. 2042թ.–ից հետո հայկական կոնյակ չի լինի

Երկուսի շշերում էլ ռուսաստանցի մասնագետները նստվածք են հայտնաբերել, ինչը սահմանված նորմերի խախտում է։

Բացի հայկականից, սև ցուցակում են հայտնվել նաև վրացական «Մուզարադի», ռուսական արտադրության «Բեստուժև կլասիկ» և «Չեռնոմորսկի 5 աստղանի», Դաղստանի հանրապետությունում արտադրված «Դրևնյայա վերշինա» կոնյակներն ու ռուսական արտադրության «Կոմպլեմենտ» սպիտակ գինին։

Ի տարբերություն հայկականի ու վրացականի, ռուսական արտադրության խմիչքներում մասնագետները բացահայտել են նաև սպիրտի խառնուրդ և բորբոս։

Հայտնաբերված խախտումների համար նշանակվել է ընդհանուր առմամբ 800.000 ռուբլու տուգանք։

 

Լրահոս
0