ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Just Jared ամերիկյան պորտալը, որ լուսաբանում է շոու բիզնեսի նորությունները, ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին ներառել է 2017թ-ի ամենահայտնի անձանց հնգյակում։
«Վարկանիշը կազմվել է մեկնաբանությունների, պորտալում հրապարակված հոդվածների դիտումների քանակի և քվեարկությունների արդյունքների հիման վրա», — նշված է Just Jared-ի նյութում։
Քիմ Քարդաշյանից առաջ են անցել Անջելինա Ջոլին, Թեյլոր Սվիֆթը, Ջասթին Բիբերը և Սելենա Գոմեսը, որը պատվավոր առաջին տեղում է։
Առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Քիմի քույրերը` Քայլին, Քենդալը և Քորթնին։