00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսանդր Նևսկու անվան շքանշանակիր 102-րդ ռազմակայանը 76 տարեկան է

© Sputnik / Armenuhi MkhoyanТоржественное мероприятие посвященное образованию 102-ой российскоы базы
Торжественное мероприятие посвященное образованию 102-ой российскоы базы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը: 76 տարիներից ամենաերկարը` 71-ը, կայանն «անցկացրել» է Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Տարեդարձին նվիրված  տոնական համերգին, որն անցկացվեց Գյումրու  Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,  ներկա  էին դիվանագիտական կորպուսի, երկու երկրների ուժային կառույցների, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի  ներկայացուցիչները: Միջոցառման մեկնարկն ազդարարվեց ՌԴ և ՀՀ  հիմներով:

Օրվա խորհրդով պայմանավորված, միջոցառումը պարգևներով ու  նվերներով առատ էր՝ տարբեր աստիճանի շքանշաններով պարգևատրվեցին ինչպես ռազմակայանի` Սիրիայում աչքի ընկած զինծառայողները, այնպես էլ 2017 թվականին մարտական պատրաստականության պարապմունքների ընթացքում աչքի ընկած  հրամանատարներն  և լավագույն զինծառայողները: Իսկ պարգևերն ոչ միայն հրամանատարությունից էին, պարգևներ կային նաև ՌԴ  Պաշտպանության նախարարությունից:

Показ военной техники на территории российской военной базы в Гюмри - Sputnik Արմենիա
Զենքի ցուցադրություն, համերգ ու հյուրասիրություն. հաղթանակի օրը` 102-րդ ռազմակայանում

102-րդ  ռազմակայանը ևս արժանացավ մի շարք նվերների ու պարգևների ինչպես ՌԴ ԶՈՒ, այնպես էլ Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի կողմից: ՌԴ  պաշտպանության բանակի անունից շնորհավորանք հղեց նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան զինվորական ատաշե գեներալ-մայոր  Եվգենի Բուլավինցևը:

«1941 թվականի  դեկտեմբերի  29-ին Սվերդլովսկի մարզի Աչիտ  գյուղի մոտակայքում ձևավորվեց 435-րդ հրաձգային դիվիզիայի 1415-րդ հրաձգային գունդը, որի էլ իրավահաջորդը 102 ռազմական բազան է: Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում գունդն ավելի քան 5000 կմ մարտական ուղի է  անցել` ազատագրելով  ավելի քան 170 բնակավայր։ Դիվիզիայի ավելի քան 2000 սպաներ և զինվորների պարգևատրվել են  շքանշաններով ու մեդալներով»,-ներկայացնելով 102-ի ուղին` նշեց  Հայաստանում 102-րդ ռազմական բազայի  հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը՝  հավելելով, որ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Հրամանագրով՝ գերմանա-ֆաշիստական զավթիչներից  Վիտեբսկ  քաղաքն ազատագրելու ճակատամարտերի ժամանակ  հրամանատարության առաջադրանքները    լավագույնս կատարելու համար գունդը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:

Միավորոմը Հայաստանում վերատեղաբաշխվել  է 1946 թվականի  հունվարից, իսկ գունդը՝  1957–ից: 2001 թվականի հուլիսի 1-ից  միավորումը մտել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի Միավորված Խմբավորման զորքերի (ուժերի) կազմի մեջ: 2009-ի  օգոստոսի 1-ից  գունդը վերաձևավորվել է  73 առանձին մոտոհրաձգային բրիգադի, ապա 2010 թվականի մայիսին վերանվանվել Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ  ռազմակայանի: 2009-ի  նոյեմբերի 14-ին ռազմաբազային շնորհվել է  նոր նմուշի  Մարտական Դրոշ:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը Հայաստանի անվտանգության երաշխիքն է արտաքին սպառնալիքներից: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները զարգանում են, իսկ  Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը. սա փաստում էին ներկաներից շատերը:

Օրվա ընթացքում շատ  մաղթանքներ ու ցանկություններ  հնչեցին, սակայն հիմնականը մեկն էր՝ խաղաղություն ու կայունություն: Զինընկերներին շնորհավորեցին  նաև Գյումրու կայազորի հրամանատարը,  102-րդ ռազմաբազայի վետերանները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը
Գյումրիում նշվեց  ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի  ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը - Sputnik Արմենիա
1/2
Գյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը
Գյումրիում նշվեց  ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի  ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը - Sputnik Արմենիա
2/2
Գյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը
1/2
Գյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը
2/2
Գյումրիում նշվեց ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռազմական բազայի կազմավորման 76-րդ տարեդարձը

Տոնի առթիվ կազմակերպվել էր նաև տոնական համերգ:

Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում  տեղակայված 102-րդ ռազմակայանը, մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ Միավորված համակարգի  շրջանակներում: 2010-ի  օգոստոսի  20-ին բազայի տեղակայման մասին  պայմանագրի գործողության ժամկետը  երկարաձգել է մինչև 2044 թվականը. արձանագրությունը նախատեսում է նաև ընդլայնել աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվությունը: Բազան հագեցած է ԶՀՀ-300В, Բուկ Մ1-2, Միգ-29 կործանիչներով, Մի-8МТ  կարգի ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով  և հարվածային Մի-24Պ-ով:

Լրահոս
0