ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Անցնող գիշեր Իրանի ժամանակով 22:01-ին ԻԻՀ Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք ընկած տարածքում երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժի կենտրոնը, ԱԻՆ տվյալներով, եղել է 10 կմ խորությամբ և 4.9 մագնիտուդով։ Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, Sputnik Արմենիայի հետ զրույցում «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանն ասել է, որ Իրանի տարածքում պարբերաբար տեղի ունեցող երկրաշարժերը վկայում են այդ տարածաշրջանում տարվա ընթացքում նկատված և շարունակվող սեյսմիկ ակտիվության մասին։
Պետրոսյանը չէր բացառել, որ մարող ցնցումները կշարունակվեն նաև հետագայում։