00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի վրեժխնդրության ծիծաղելի երեսը, կամ գող շունն իր շքից էլ է վախենում

© AFP 2024 / SAM PANTHAKYхолодильники
холодильники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարին է մոտենում, իսկ Հայաստանից արևելք գտնվող պետությունում չեն կարող զբաղվել տոնական աղցանների ու տոլմայի պատրաստմամբ, որի բաղադրատոմսը ադրբեջանական «կայսրերին» փոխանցել է հավանաբար հենց ինքը` Համմուրաբի թագավորը։

Ու ինչպես տոնեն, երբ նենգ դաշնակցականները, ի դեմս աշխարհասփյուռ հայության (կամ հակառակը. այստեղ հեշտ է խճճվել), նրանց մի վայրկյան հանգիստ չեն տալիս։

Դեռ չէր հանդարտվել «հայկական» ավիահնդկահավի պատմությունը, որին հրապարակայնորեն մահապատժի ենթարկեց ադրբեջանական «հայրենասեր» հասարակությունը, նոր դժբախտություն պատահեց։

Հերթական սադրանքը նկատեցին Բաքվի էլեկտրոնիկայի խանութում. Ադրբեջան էր հասել հայկական պիտակով սառնարանը։ Երկրի անվտանգությանը սպառնող արտակարգ պատահարն արագ լուծվեց. սադրիչ-սառնարանը հանվեց վաճառքից։ Բայց քանի որ չէր կարելի դրան անլուրջ մոտենալ, Բաքվում LG ընկերության ներկայացուցիչները տոներին պատրաստվելու փոխարեն որոշեցին շտապ կարգով նոր պիտակներ մատակարարել, որոնք ամբողջ աշխարհին ադրբեջաներեն կբացատրեն, որ սառնարանը սառնարան է։

Магазин электроники Baku Electronics - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիներին «հայկական» սառնարան են վաճառել. լուսանկար

«Սխալն ուղղելու համար կենտրոնական գրասենյակը կարճ ժամկետում մեզ ադրբեջաներեն պիտակներ կուղարկի»,– արդարացավ LG ընկերության ներկայացուցչությունը։ Անհասկանալի է, իհարկե, ինչու է պետք պիտակների խմբաքանակ ուղարկել, եթե լրտես-սառնարանն ընդամենը մեկն էր, բայց այս հարցում ավելի լավ է զգուշություն ցուցաբերել, թե չէ մեկ էլ տեսար` սառնարանները համալրեն հայտնի ադրբեջանական «սև ցուցակը»։

Ի դեպ, այդ ցուցակի մասին։ Վերջերս «Ռուսաստանի քաղաքացի, լուսանկարիչ ու բլոգեր Վլադիմիր Կեզլինգը» (այսպես են նրան անվանում հարևան երկրի լրատվամիջոցները) դիմել է իրեն այդ ցուցակից հանելու խնդրանքով։ Խոսքն այն ցուցակի մասին է, որում հայտնվում են Արցախն «ապօրինի» այցելած մարդիկ։

Դե ինչ ուզում է` թող անի, բայց պետք է գոնե որևէ լավ բան լինի Ամանորի նախաշեմին։ Եվ ահա, խնդրեմ։ Ռուսաստանի քաղաքացի լուսանկարիչը գիտակցել է իր անքավ մեղքն, ու լավ է, որ նրան ներել են։

В Армении впервые состоялся конкурс беспилотных летательных аппаратов - Sputnik Արմենիա
Ադրբեջանի ՊՆ–ի երևակայական նվերն Իլհամ Ալիևի ծննդյան տոնին

Դա թույլ է տվել մի քիչ լրացնել դրական հույզերի այն պաշարները, որոնք լրջորեն դատարկվեցին, երբ ադրբեջանական լրատվամիջոցներում աղմուկ բարձրացավ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարության շուրջ, ըստ որի` Հայաստանը տեսականորեն կարող է օգտագործել (բացառապես արտակարգ իրավիճակներում) Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջով անցնող տրանսպորտային միջանցքները` Ռուսաստանից ապրանք մատակարարելու համար։ 

Վրաստանի վարչապետի նույնիսկ այդպիսի ձևակերպումն ադրբեջանական մամուլի մոտ բուռն հույզերի տեղատարափ առաջացրեց։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե վտանգի տակ է հայտնվել Հայաստանի շրջափակումը, որը շարունակվում է արդեն գրեթե 30 տարի։

Առավել վրդովված սուբյեկտները Վրաստանին խոստացան սով ու մահապատիժ՝ հավելելով, որ Վրաստանը Հայաստանին Վերին Լարսով այլընտրանք տրամադրելով` դավաճանում է հարավարևելյան համախոհության բարձր գաղափարները, որոնք դրված են Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նախագծում։

Ծայրահեղ տրամադրված, բայց երբեմն այդ ծայրահեղականությունը քողարկող մարդիկ կրկին սկսեցին խոսել, որ Հայաստանի տնտեսությունը կլինիկական մահ է ապրում, ու նույնիսկ շրջափակումը լիովին վերացնելը չի օգնի։

Հայաստանի տնտեսությունն, իհարկե, լուրջ բուժման կարիք ունի, բայց ծիծաղելի է, երբ այդ մասին խոսում են հարևան երկրի լրատվամիջոցները, որի արտահանման մեծ մասը կազմում է խուրման։ Թեև այդ մասին վերջերս խոսվել է։

Լրահոս
0