00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցի աստղագուշակն իր դերասանությամբ գերազանցել է Գարիկ Մարտիրոսյանին. 2018–ը`ըստ Գլոբայի

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցАстролог Павел Глоба
Астролог Павел Глоба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik–ի թղթակիցը ներկա է գտնվել աստղագուշակ Պավել Գլոբայի ապագայի կանխատեսման սեանսին։

Լև Ռիժկով, Sputnik.

Սևով սպիտակի վրա

Պավել Գլոբա` մարդ, որին նախկինում տեսել եմ միայն հեռուստաէկրանին. նա կյանքում անհավանական խիստ էր։ Բացի այդ, նա տարօրինակ կերպով նման է Comedy Club–ի անդամ Գարիկ Մարտիրոսյանին:

Աստղագուշակի մամուլի ասուլիսն անցկացվում էր Մոսկվայում, լրագրողների կենտրոնական տանը։ Մարմարե դահլիճում քիչ մարդ էր հավաքվել։ Ոչ միայն ասեղ գցելու տեղ կար, այլև ձմերուկ։

Скульптура глобуса на площади Коламбус-серкл в Нью-Йорке. На дальнем плане - международная гостиница и башня Трампа. - Sputnik Արմենիա
Մեծն Նոստրադամուսի գուշակությունները․ ի՞նչ է սպասվում աշխարհին 2018 թվականին

Պավել Գլոբան զուսպ էր, լուրջ ու կենտրոնացած։ Իր առջև գրքերի մի կապոց կար։ Աստղագուշակը այն հանդիսավոր, գոռոզ ու մռայլ տեսքով էր, որով ապշեցուցիչ կանխագուշակություններ են անում։ Հավանաբար, Կասանդրան, ով հարազատ Տրոյայի վախճանն էր գուշակում, նույնպես նման տեսք է ունեցել։ Այդպես ճիշտ է, հո չե՞ն ժպտալու։

Սակայն ես, ցավոք, մինչև վերջ չկարողացա ընկալել պահի հանդիսավորությունը։ Ոչ տեղին հիշելով երգիծաբան Մարտիրոսյանին` բեմին հենց նրան էի պատկերացնում։ Նման տեսքով Comedy–ի անդամը նստում է դաշնամուրի առջև։

Առաջին հերթին Պավել Գլոբան հավաքվածներին ցույց տվեց «Էխո պլանետի» ամսագրի 2009 թվականի համարը, որում նա 2014 թվականի համար կանխատեսել էր Ուկրաինայի պատերազմն ու նրա անկումը։

Մամուլի ասուլիսի ավարտին գործընկերներից մեկը կասկած հայտնեց. «Հաստատ, դու՞ք էիք դա կանխատեսել»։

Եվ այդժամ Պավել Գլոբան իր արտիստիկ ունակություններով գերազանցեց Մարտիրոսյանին։ Նա անմիջապես բացեց ամսագրի պետքական էջը, մատով ցույց տվեց մեջբերվող հատվածն ու ասաց. «Ահա՛։ Սևով սպիտակի վրա գրված է։ Կարդացե՛ք»։

Բավական տպավորիչ ստացվեց։ Իսկ ես ուրախանում էի, որ բլոքբասթերների դարաշրջանում դեռ չեն մահացել հին խորհրդային դերասանական դպրոցի ձեռքբերումները։ Նման ժեստից հետո, համոզված եմ, նույնիսկ Ստանիսլավսկին կլացեր և կարտաբերեր. «Հավատում եմ»։

Առանց պատերազմների, սակայն օպրիշնինայով

Դեռ ամենասկզբում Պավել Գլոբան նշեց, որ կանխատեսումը հիմնված չէր աստղերի դիտարկումների վրա։ Աստղերն ուսումնասիրող աստղագուշակները կարծրատիպերով են առաջնորդվում։ 2018 թվականի կանխատեսումը հիմնված է հենց չինական օրացույցով Շան տարում տարբեր տասնամյակներում տեղի ունեցող իրադարձությունների և միտումների վրա։

«Եթե վերլուծենք այդ իրադարձությունները, ապա կարելի է հետաքրքրաշարժ օրինաչափություն հայտնաբերել», – ասաց աստղագուշակը։

2018 թ.-ի աստղագուշակ - Sputnik Արմենիա
Հորոսկոպ–2018. ինչ է խոստանում տարին հորոսկոպի 12 նշաններին

Շան տարին, այդպես է ստացվել,  միությունների հաստատման և կոնսոլիդացիաների ձևավորման տարի է։ ԽՍՀՄ–ն, օրինակ, ստեղծվել էր Շան տարում, 1922 թվականի դեկտեմբերի 30-ին։

2018 թվականին, Գլոբայի կարծիքով, աղմկահարույց և ռեզոնանսային դատական գործընթացների է պետք սպասել։ Համաշխարհային պատմության մեջ ամենառեզոնանսային գործընթացներից մեկը նույնպես տեղի է ունեցել Շան տարում։ Նկատի ունեմ 1946 թվականի Նյուրնբերգյան դատավարությունը։

Հենց 2018 թվականին է աստղագուշակը սպասում որոշակի հասարակական գործընթացների, որոնք, մոտավորապես,2020 թվականին, դարակազմիկ փոփոխությունների կբերեն։ Հավանաբար, գերտերություններից մեկում իշխանափոխություն կլինի։ Սակայն դա շուտ չի լինի` 2020 թվականին, ի դեպ հենց ԱՄՆ նախագահական ընտրությունների տարում։

Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքների մասին Գլոբան ոչինչ չասաց, որով հիասթափեցրեց լրագրողներից շատերին։

«Գուշակությունը կազմելու համար, ես պետք է հստակ իմանամ թեկնածուի ծնվելու ճիշտ ժամը, – պարզաբանում է աստղագուշակը, – իսկ ժամն անձնագրերում և անկետաներում գրված չի լինում»։

Շան տարում պատերազմ, հեղափոխություն և ցնցումներ Գլոբան չի կանխատեսում։

«Ոչ մի նման բան ոչ մի Շան տարում տեղի չի ունեցել, – վստահեցրեց նա, – շան տարին` նոր դարաշրջան թևակոխելուց առաջ, կարծես, շունչ քաշելու ժամանակահատված լինի»։

Առաջնորդի ճակատագիրը

Պավել Գլոբային հարցրեցի` իսկ շան տարում ի՞նչ է տեղի ունենալու հետխորհրդային տարածքի պետություններում։

Предсказатель и астролог Мишель Нострадамус - Sputnik Արմենիա
Նոստրադամուսի գուշակությունների լավագույն տասնյակը. դրանցից ո՞րն է իրականացել մեր ժամանակներում

«Քանի որ տարվա խորհրդանիշը շունն է, եկեք պատկերացնենք, որ բոլոր պետությունները միասին ոհմակ է, – ասել է աստղագուշակը։ Ոմանք ավելի մեծ, ոմանք ավելի փոքր։ Ռուսաստանը` հսկայական շուն է։ Նրա ճակատագիրը` այդ ոհմակի առաջնորդ լինելն է»։

Մամուլի ասուլիսից հետո Պավել Գլոբային խնդրեցի ասել. թե նոր տարվա համար ի՞նչ կցանկանար Sputnik–ի ընթերցողներին։

«Վախենում եմ, եթե շան տարում թրենդներին չհետևեք և չմիանաք թիմին, դժվար կլինի։ Ոչ հեշտ ժամանակներ են սպասվում, և ավելի լավ է թիմում գործել։ Ինչ-որ մեկի հետ լինել, պաշտպանել ընդհանուր, կորպորատիվ շահերը։ Եվ հիմնվել թիմի խիստ աջակցության վրա։ Երբ ձեզ կաջակցեն, դուք ձեր ցանկություններն ի կատար ածելու հնարավորություն կունենաք։ Դուք նույնիսկ կկարողանաք երկրորդ շունչ ստանալ հետագա զարգացման համար», – ասել է Պավել Գլոբան։

Լրահոս
0