Նրա գուշակություններից շատերն իրականանում են նաև մեր օրերում։ Այսօր` դեկտեմբերի 14-ին` Նոստրադամուսի ծննդյան օրը, Sputnik Գրուզիան ընթերցողներին է ներկայացրել նրա տասը գուշակությունները, որոնք իրականացել են։
Հիտլեր
Գուշակություն. Արևմտյան Եվրոպայում ինչ-որ տեղ աղքատ մի ընտանիքում երեխա է ծնվելու։ Նա շատերին է հետաքրքրելու իր զրույցներով, իսկ նրա փառքը կհասնի մինչև արևելյան աշխարհ։ Կատաղի սոված կենդանիները կանցնեն գետերը, և աշխարհի մեծ մասը կպայքարի Հիտլերի դեմ։
Քենեդու սպանությունը
Գուշակություն. Հայտնի մի անձի վրա դժբախտության կփլվի տանիքից։ Դրանում կմեղադրեն անմեղին և կսպանեն նրան։ Իրականություն. Հենց այս գուշակությունն են վերագրում սպանությանը, քանի որ Ջոն Քենեդու սպանությունը կատարվել է «մեծ բարձրությունից»։ Փամփուշտը, որը խոցել է նախագահի գլուխը, տանիքից էր արձակած։
Նապոլեոն
Գուշակություն. Պո, Նայ, [О]լորոն Ավելի շատ կրակ կլինի, քան արյուն կթափվի։ Գովեստի խոսքերի արժանանալու համար, տիրակալը կվազի վտակի մոտ։ Թույլ չի տա Պիի գալուստը։ Նրանց աքսորված կպահի։ Իրականություն. Պոն, Նայն ու Օլորոնը` քաղաքներ են Ֆրանսիայում։ Պին` Նապոլեոնի թշնամին։
Հրդեհ Լոնդոնում
Գուշակություն. Լոնդոնը կպահանջի անմեղների արյուն, հրդեհ է լինելու երեք անգամ քսան գումարած վեց թվին։ Ծեր կինը կընկնի իր գահի բարձրությունից, և շատ պալատներ կավիրվեն։ Իրականություն. 1666 թվականին հրդեհ եղավ Լոնդոնի փոքրիկ հրուշակեղենի գործարանում, որը հետագայում ողբերգության վերածվեց։ Հրդեհը երեք օր շարունակ մարել չէր հաջողվում։ Քաղաքը գրեթե ամբողջությամբ այրվեց։
Ատոմային ռումբ
Գուշակություն. Երկնային նետը կպարզի մահվան թևը մեծ զավթում։ Ծառից գցած քարը կտապալի հպարտ ժողովրդին։ Մարդկության ստեղծած սարսափելի ինչ-որ բանի մասին լուրը կործանման կտանի։ Իրականություն. Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ, 1945 թվականի օգոստոսին, ԱՄՆ–ն երկու ռումբ նետեց Ճապոնական Հիրոսիմայի և Նագասակիի վրա։
Սեպտեմբերի 11–ի ահաբեկչությունը
Գուշակություն. 45 աստիճանի վրա երկինքը կայրվի, բոցը հասնում է նոր մեծ քաղաքին, դանդաղ բարձրանում է հսկայական հուրը։ Սառը ու դաժան սիրտը արյուն կբերի։ Ոչ ոք գթության չի արժանանա։ Իրականություն. 2001 թվականի սեպտեմբերի 11–ին մահապարտ ահաբեկիչները գրավել է երկու ինքնաթիռ, որոնցով հարվածել են Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոն Երկվորյակ Աշտարակներին։
Մոսկովյան մեծ հրդեհը
Արևի ծագման ժամանակ մեծ կրակ, աղմուկ ու լույս կտեսնեն ու կձգտեն դեպի Ակվիլոն։ Շրջանի ներսում` մահ ու բղավոցներ։ Սպասողներին մահ` թրից, հրից ու սովից։ Այդ կանխատեսումը վերաբերում է Ղրիմի խան Մենղլի Գիրեյի կողմից Մոսկվայի այրմանը։
Սիրիայի հակամարտությունը
Խավարի սկիզբը Արևելքից կգա։ Չալմայով մարդիկ դաժան պատերազմ կսկսեն։ Արյան գետեր կհոսեն։ Այլ երկրները չեն կարողանա չմիջամտել ու կմասնակցեն արյունահեղությանը։ Հետագայում երկու աշխարհ` քրիստոնեականն ու մուսուլմանականը մահացու մարտի կբռնվեն։ Տվյալ գուշակությունը շատերը կապում են հենց Սիրիայում տեղի ունեցած հակամարտության հետ։
Արևային էներգիայի օգտագործումը
Նոստրադամուսն իր գուշակություններում բազմիցս հիշատակել է արևային էներգիայի օգտագործումը։ Այսօր Եվրոպայում, և ոչ միայն, լայնորեն օգտագործում են հենց արևային մարտկոցները։ Գիտնականները կանխատեսում են, որ էներգետիկ պաշարների հիմնական մասը արևային էներգիայի կանցնի։
Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդների փոփոխությունը
Գուշակն իր գրքերում գրել էր, որ 2017 թվականին Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները փոխվելու են։ Ֆրանսիայում այդպես էլ եղավ, այնտեղ նոր նախագահ կա` Էմանուել Մակրոնը։