ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի- Sputnik. Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզ գավառում գիշերվա մեկին 4.2 մագնիտուդով, օջախի 12 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել, մեկ մարդ մահացել է, 57-ը` տուժել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Մարդկանց տեղափոխել են հիվանդանոցներ, հրշեջներն ու փրկարարները լիակատար պատրաստականության են բերվել»,-հայտնել են տեղի իշխանությունները։
Իրանը գտնվում է սեյսմիկ բարձ ակտիվության գոտում, նախորդ երկրաշարժը գրանցվել էր անցած շաբաթ, որի հետևանքով մահացել էին 2, տուժել ավելի քան 100 մարդ։
Նոյեմբերին գրանցված երկրաշարժի հետևանքով ավելի քան 600 մարդ էր մահացել։