00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
ԱԺ–ում վեճ է սկսվել Ալեն Սիմոնյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև
13:29
1 ր
Ընդդիմադիր պատգամավորնեին թույլ չեն տալիս մտնել Դեմիրճյան մուտքից
13:30
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սինգապուրը կարող է խթանել հայկական մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ում

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցГорода мира. Сингапур
Города мира. Сингапур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սինգապուրի հայ համայնքը Սուրբ ծնունդը նշելու է հունվարի 6-ին. մեծ տոնակատարություն չի լինելու, բայց հայկական կոնյակ անպայման լինելու է։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Սինգապուրի հայերն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հայկական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի մշակմանը, որը ներառում է համապատասխան ցուցակի կազմում և փոխանցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրությանը, հայտնում է Channelnewsasia.com-ը։

Սինգապուրում հայկական եկեղեցի կա, տեղի համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը Սինգապուրում հայտնի մարդիկ են, որոնց մասին գրում է պարբերականը։

Церковь Святого Григория Просветителя (Сингапур) - Sputnik Արմենիա
Հայերը յոթ ծովից այն կողմ, կամ ինչո՞ւ է հայկական եկեղեցին ամենահինը Սինգապուրում

«Համայնքը, որ մեզ տվել է հայտնի The Raffles Hotel-ի հիմնադիրներին, The Straits Times-ի համահիմնադրին և «Վանդա Միսս Ջոակիմի» ստեղծողին (Սինգապուրի ազգային ծաղիկն է, որ ստեղծել է անգլիացի-սինգապուրցի գիտնական-այգեգործ, հայկական արմատներով Ագնես Ջոակիմը` Աշխեն Հովակիմյանը), այսօր 60 անդամ ունի», — գրված է հոդվածում։

Ինչպես նշում է հեղինակ Մայո Մարտինը, հայ համայնքն ասելիք ունի Սինգապուրի մշակութային ժառանգության պահպանման մասին ազգային երկխոսության համատեքստում։

«Եվս մի խաղաղ օր հայկական եկեղեցում, որտեղ դիրիժոր Գևորգ Սարգսյանը հետևում է թանգարանի և պատկերասրահի շինարարությանը։ Այդ վայրը, որպես կանոն, դատարկ է, եթե միայն այստեղ պատահական զբոսաշրջիկ չայցելի։ Եկեղեցին կրկին կվերածնվի հունվարի վեցին, երբ հայ համայնքը կհավաքվի Սուրբ ծննդի տոնական միջոցառմանը։ Հենց այդ օրն են հայերը նշում Սուրբ ծնունդը», — պատմում է հոդվածի հեղինակը։

Մեծ տոնախմբություն չի լինելու, պատմում է Գևորգ Սարգսյանը, որը Սինգապուրում հաստատվել է 2008 թվականից, սակայն հայկական կոնյակի մի քանի շիշը պարտադիր է։

«Մեր բախտը կբերի, եթե 20-30 մարդ հավաքվի… մենք քիչ ենք, սակայն որակով ենք առաջնորդվում։ Նախկինի պես մեր ներդրումն ենք անում երկրի պատմության մեջ», — ասում է դիրիժորը։

Համայնքի անդամները ազգային ուտեստներ կպատրաստեն` խորոված, տոլմա և հարիսա։

Գևորգ Սարգսյանը կնոջ հետ նաև «Հայկական մշակույթի համույթ» են ստեղծել, որը տարեկան մի քանի համերգ է տալիս` ներկայացնելով հայկական ավանդական երաժշտությունը։

Սարգսյանը ծրագրում է նաև հայկական արվեստի պատկերասրահ բացել։ Նա մտադիր է հայկական մշակույթին նվիրված սեմինարներ անցկացնել, ինչպես նաև Սինգապուրի արվեստի միջազգային փառատոնի շրջանակում ներկայացումներ կազմակերպել։

Սինգապուրի իշխանությունները գործարկել են երկրի մշակութային ժառանգության պահպանման ծրագիրը, որը կսկսեն իրականացնել 2018 թվականի ապրիլին։ Անցյալ ամիս հասարակության և երիտասարդության մշակույթի նախարար Գրեյս Ֆուն հայտարարեց մոտ ապագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մասին կոնվենցիան վավերականացնելու մտադրության մասին։ Սինգապուրի ղեկավարության մտահղացմամբ, դա թույլ կտա, որ երկիրը ներառվի համաշխարհային ոչ նյութական ժառանգությունը պաշպանող պետությունների ցուցակում։

Լրահոս
0