00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Սահմանադրությունը կսերտացնի Վրաստանի հետ հարաբերությունները. Սարգսյան

© Пресс-служба премьер-министра ГрузииВизит президента Армении в Грузию
Визит президента Армении в Грузию - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ու Վրաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունները երկկողմանի հարաբերությունների զարգացման նոր խթան դարձան:

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Բարձր մակարդակի այցերը դրական ազդեցություն են ունենում երկկողմանի հարաբերութունների վրա, նպաստում են դրանց հետագա զարմացմանը, հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ընթացքում։

Դեկտեմբերի 25–ին նախագահ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Այցի շրջանակում Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ։

Визит президента Армении Сержа Саргсяна в Грузию - Sputnik Արմենիա
Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է «մի վնասիր» սկզբունքով. Սարգսյան

«Համոզված եմ, որ բարձր մակարդակով հանդիպումները երկրների միջև հարաբերությունների խորացման առումով միայն դրական արդյունք են տալիս։ Դարերի անցած մեր ճանապարհը պարտավորեցնում է մեզ պատասխանատու լինել մեր ժողովուրդների առջև», – ասել է Սարգսյանը։

Վրաստանի վարչապետը համաձայնել է Հայաստանի նախագահի հետ ու խոստացել է շուտով  պատասխան այցով Հայաստան գալ։ Կողմերն ամփոփել են անցած տարին և փաստել, որ երկկողմանի շատ ոլորտներում հարաբերությունների առաջընթաց է գրանցվել։ Զրուցակիցները պատրաստականություն են հայտնել շարունակելու հայ-վրացական կապերի զարգացումը։

Նույն օրը Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Վրացական խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները ներդրումն են ունենում ոչ միայն խորհրդարանի աշխատանքում, այլ նաև հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում։ Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի հուշամատյանում: «Հավատացած եմ, որ մեր խորհրդարաններին մեծ առաքելություն է վերապահված դարերից սերող մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում. չէ՞ որ Հայաստանում և Վրաստանում անցկացված սահմանադրական փոփոխություններով վերաիմաստավորվեց երկու խորհրդարանների դերն ու նշանակությունը։ Ուստի մաղթում եմ, որ վերջին շրջանում նոր շունչ ստացած մեր միջխորհրդարանական կապերը տարեցտարի առավել սերտանան, ընդլայնվեն ու խորանան՝ դառնալով ևս մեկ շարժիչ Հայաստանի ու Վրաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման համար։ Կեցցե՛ն հայ և վրաց եղբայրական ժողովուրդները»,-գրել է Նախագահը։

Վերջին անգամ ՀՀ նախագահը աշխատանքային այցով Վրաստանում եղել էր 2015 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը, նշմարել են դրա զարգացման հեռանկարները, անդրադարձել են ընթացիկ ծրագրերին` ուղղված համագործակցությանը քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում։

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանական կառավարման անցումը նախատեսող սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվել է 2013 թվականի սեպտեմբերին։ 2015 թվականին տեղի ունեցած համազգային հանրաքվեի ընթացքում քաղաքացիների մեծ մասը բարեփոխումներին «կողմ» են քվեարկել։ Նախատեսվում է, որ անցումը խորհրդարանական կառավարման ձևին կավարտվի 2018 թվականին։

Լրահոս
0