ԵՐԵՎԱՆ, 26 Դեկտեմբեր — Sputnik. ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն:
Նա մարտի 25-ից ոստիկանության ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի`2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։