00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի հայերի գլխին թուրքական յաթաղա՞ն է կախված. Անկարան թիրախավորում է

© AFP 2024 / ADEM ALTANПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրդողանն անկառավարելի է դառնում, ինչը հավանաբար ակնհայտ է բոլոր անկանխակալ դիտորդների համար։ Այդ ամենը դադարեցնելու համար պետք է նրան ցույց տալ այն նույն վերաբերմունքը, որ նա դրսևորում է մյուսների նկատմամբ, բայց Թուրքիայի հետ շփվող երկրների առաջնորդներն առայժմ համբերություն և դիվանագիտական տակտ են պահպանում։

Էրդողանը հավանաբար իրեն ամենաթողության իրավունք վերապահեց Թուրքիայում «հեղաշրջումից» անմիջապես հետո, որը եթե անգամ հենց նա չէր կազմակերպել, ապա նրա իմացությամբ էր կազմակերպվել։ Օգտագործելով իր ընդդիմադիրների հետ հաշվեհարդար տեսնելու հարմար առիթը` նա լիովին կարող էր համոզված լինել սեփական բացառիկության մեջ։ Այժմ նա բոլորի հետ է իրեն անպատկառ պահում, ինչպես վերջերս Հունաստանում։

Гаро Пайлан на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Փայլանն ահազանգում է. վտանգի մեջ են անգամ Թուրքիայից հեռացած ընդդիմադիր գործիչները

Նա հաշվեհարդար է տեսել շատերի հետ, բայց ոչ բոլորի. ձեռքերը կարճ են։ Կան մարդիկ, որոնք հիանալի գիտակցում են իրենց սպառնացող վտանգը, ընդ որում նրանք ոչ միայն Թուրքիայում են, այլ հենց նրա խուրալի պատերում։

Օրինակ` Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։ Հենց թուրքական ԶԼՄ-ներն են հաղորդում, որ նա զգուշացրել է հանցավոր խմբերի նախապատրաստվող սպանությունների շարքի մասին։ Թե ում կազմակերպած, կարծում եմ, որ կասկած չկա` հիշելով ահաբեկիչների անհամար թիվը, որոնք բոլորովին վերջերս բզկտում էին Սիրիան, Իրաքը և այդ երկրների բնակիչներին։ Պետք է հիշել նաև, թե ինչպես են այդ պարագլուխները հանգստացել Թուրքիայում, բուժվել, մարզվել և կրկին մեկնել մարդակերության։

Թուրքիայից Եվրոպա տեղափոխված հայերի կյանքին վտանգ է սպառնում, հայտարարել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Փայլանը։

«Ինձ տեղեկություն է հասել այն մասին, որ Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում ապրող հայկական ու ալևիական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայում ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն-AKP) իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ստիպված երկրից հեռացած լրագրողների, գրողների, գիտնականների ու հասարակական գործիչների դեմ մահափորձեր են նախապատրաստվում», — ասել է նա։

Փայլանը նշել է, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից:

Глава Чеченской Республики Рамзан Кадыров - Sputnik Արմենիա
Արա Գևորգյանը տոլմա չէ, բայց վիճաբանության առարկա է. Քադիրովի գրառումը թափ է տվել ադրբեջանցիներին

«Գործ ունենք Թուրքիայի մութ ուժերի կողմից կազմակերպված հանցավոր խմբերի հետ, որոնք պատրաստվում են զինված հարձակումներ կատարել»,- ասել է նա։

Հայ պատգամավորը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել հայտնի անձանց դեմ իրականացվելիք գործողությունների մասին, ինչը կարող է մեծ աղմուկի պատճառ դառնալ: Փայլանը նշել է, որ եվրոպական անվտանգության ծառայությունները լուրջ միջոցառումներ են ձեռնարկել այս տեղեկությունների հիման վրա:

Եվրոպական երկրների հատուկ ծառայությունները պետք է այդ նախազգուշացմանն ուշադրություն դարձնեն։ Եթե թուրքական պաշտոնական օղակները թույլ են տալիս 21-րդ դարում պահանջել պայմանագրերի վերանայում, որոնց համաձայն` Էգեյան ծովի կղզիները պետք է վերադարձվեն իրենց տերերին, ապա նրանց վաղուց խանգարող հայերի և ալևիների դեպքում նրանք աչք չեն թարթի մարդասպանություն կատարելուց առաջ։

Իսկ եթե դա նրանց հաջողվի և անպատիժ մնան, ապա հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Օսմանյան յաթաղանի վերածննդի` նույնիսկ տեսական հավանականությունը չափազանց վտանգավոր է քաղաքակիրթ աշխարհի համար։ Այդ մասին, ցավոք, տասնյակ ժողովուրդներ սեփական փորձից գիտեն։

Լրահոս
0