00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի որ երկրներ ցածր գներով կանոնավոր չվերթեր կունենանք. Armenia–ն բացել է փակագծերը

© Sputnik / Aram NersesyanСамолет авиакомпании Armenia c символом незабудки
Самолет авиакомпании Armenia c символом незабудки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Armenia ավիաընկերությունը երկու նոր ուղղություն է բացում դեպի Ֆրանսիա և Գերմանիա, ինչպես նաև ծրագրում համալրել ավիապարկը։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Armenia ավիաընկերության օդանավերը 2018 թվականի ապրիլից կանոնավոր չվերթեր կիրականացնեն դեպի Գերմանիա և Ֆրանսիա, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը։

«Ապրիլի 23-ից շաբաթական երկու անգամ կսկսենք չվերթեր իրականացնել դեպի Քյոլն, իսկ ապրիլի 19-ից` դեպի Լիոն։ Ինչպես Գերմանիայի, այնպես էլ Ֆրանսիայի օդանավակայանները մեզ զեղչեր են տրամադրել», – ասաց Հովհաննիսյանը։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Քաղավիացիայի ղեկավարը խոսել է հաջողությունների մասին. օդանավակայաններում ավելացել է ուղևորահոսքը

Նրա խոսքով` տոմսերը դեպի Եվրոպա ցածր սակագներով կլինեն, ինչը թույլ կտա բնակչությանը այլևս այդ ուղղություններ չմեկնել տարանցմամբ։ Հովհաննիսյանը վստահ է, որ այդ ուղղությունների բացումը կնպաստի Եվրոպայից դեպի Հայաստան ուղևորահոսքի աճին։ Ավիաընկերության ղեկավարության և այդ երկրների զբոսաշրջային առաջատար ընկերությունների միջև արդեն որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել ուղևորահոսքի ավելացման ուղղությամբ։

Ավիաընկերությունն ավելացնում է չարթերային ավիաչվերթերի աշխարհագրությունը։ 2018 թվականի ամռանից ավիաընկերության օդանավերը չվերթեր կիրականացնեն դեպի Վառնա, մարտից կվերականգնվեն Էրբիլի և Բաղդադի չվերթերը։ 2018 թվականի ապրիլից Armenia–ի ավիապարկը կհամալրվի Embraer 190 օդանավով։

«Հիմնական ծանրաբեռնվածությունը կլինի Embraer – 190 ինքնաթիռի վրա։ Այն նոր է, 110 տեղանոց, 2009 թվականի արտադրության է», – ասաց Հովհաննիսյանը։

«Armenia»-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

© Sputnik / Aram NersesyanՌոբերտ Հովհաննիսյան
Итоговая пресс-конференция руководителя авиакомпании Армения - Sputnik Արմենիա
Ռոբերտ Հովհաննիսյան

«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո:

Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-ավիան»։

Լրահոս
0