00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթվածը հաղթած Նիկիտան Հայաստանի անունը կհնչեցնի Տոկիոյում

© фото из архива семьи СафаряновНикита Сафарян
Никита Сафарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հինգ տարի առաջ Նիկիտա Սաֆարյանը լուրջ վնասվածք էր ստացել։ Նյարդային համակարգը գրեթե դադարել էր ենթարկվել, բայց կամքն ամեն ինչ հաղթահարեց։ Նիկիտան մասնակցելու է Տոկիոյում անցկացվող Պարալիմպիկ խաղերին։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Բելգիայում բնակվող Նիկիտա Սաֆարյանը մարզիկի ռեժիմով է ապրում։ Նախատեսված ժամին արթնանալն ու սպորտային սննդակարգը նրա համար բարդություններ չեն։ Իր բռնած ճանապարհով նա շարժվում է ավելի հաստատուն քայլերով, քան մեզնից շատերը։

2012 թվականին 17 տարեկան Նիկիտան նյարդային համակարգի լուրջ վնասվածք էր ստացել և գրեթե կորցրել շարժվելու ունակությունը, բայց նա որոշեց` հաշմանդամային սայլակից այն կողմ եղած աշխարհը նույնպես իրենն է։ Շարունակեց մարզվել և սովորել, լսել «Ռոլինգ Սթոունզ» և ֆոլկ, խաղալ սիրելի շան` Լիլիի հետ և, իհարկե, ուտել հավի միս, որը շատ է սիրում։

© фото из архива семьи СафаряновՆիկիտա Սաֆարյան
Никита Сафарян  - Sputnik Արմենիա
Նիկիտա Սաֆարյան

Այժմ բժիշկներն ուրախանում են` տեսնելով համառ տղայի ձեռքբերումները. նա ավելի արագաշարժ և դիմացկուն է դարձել։ Մկաններն արդեն նորմալ աշխատում են։ Փոփոխություններն ահռելի են, ասում է հորաքույրը` Նատաշա Սաֆարյանը։ Կողմնակի մարդիկ շատ բան չեն նկատի, բայց նրա համար զարմիկի ցանկացած շարժումը, գլխի յուրաքանչյուր պտույտը հաղթանակ է։

Նիկիտան իր առաջ նոր նպատակ է դրել. Հայաստանի կազմում հանդես գալ Տոկիոյում կայանալիք 2020 թվականի Պարալիմպիկ խաղերին։ Կես ճանապարհն արդեն հաղթահարել է։ Նիկիտան անցել է որակավորման փուլը և ելույթ կունենա ազատ ոճի լող մարզաձևում։ Նա ընտրել է 50 մետր հեռավորությունը, բայց գուցե ավելացնի նաև 100 մետրանոցը։

Սաֆարյաններն արդեն եղել են Հայաստանում և զարմացել Ազգային Պարալիմպիկ կոմիտեի աշխատանքից։

«Նրանք մեզ տարան սպորտբազաներ, այդ ժամանակ հենց լողի առաջնություն էր ընթանում։ Շատ լավ, մեծ լողավազաններ էին և մարզադահլիճներ։ Զարմանալի է, թե ինչպես է հաջողվում այդքան բան անել սահմանափակ միջոցներով։ Ուզում ենք աշխատել նրանց հետ` Հայաստանի պարալիմպիկ շարժմանն օգնելու համար», — ասում է Նիկիտայի հորաքույրը։

Այստեղ նրանք կվերադառնան հաջորդ հունիսին և կմնան մոտ մեկ ամիս։ Նիկիտան ուզում է ավելի երկար մնալ, որպեսզի մարզվի հայ մարզիչների և թիմակիցների հետ։

Նիկիտայի սոցցանցային էջերում հնարավոր չէ նրան տխուր կամ մտահոգ տեսնել։ Զինաթափող ժպիտը մշտապես ուղեկցում է տղային, ինչպես նաև` հարազատները, ընկերներն ու բարեկամները։

© фото из архива семьи СафаряновՆիկիտա Սաֆարյան
Никита Сафарян  - Sputnik Արմենիա
Նիկիտա Սաֆարյան

«Նիկիտան միշտ է այդպիսին եղել։ Նա սիրում է մարդկանց հետ շփվել։ Նույնքան բաց և դրական է մնացել։ Երբեք չի ընկճվել։ Իր այդ տրամադրվածությամբ վարակում է բոլոր նրանց, ովքեր հայտնվում են շուրջը», — ասում է Նատաշան։

Նիկիտան նույն հետաքրքրվածությամբ նաև սովորում է։ Նյարդային համակարգի, նևրոպաթոլոգիայի և հոգեբանության մասին մի շարք գրքեր է կարդացել։ Այժմ ցանկանում է զբաղվել նյարդակենսաբանությամբ։ Արդեն համալսարանական առցանց դասընթացներ է ընտրել։

Նիկիտան կրթությամբ ավելի լուրջ կսկսի զբաղվել Տոկիոյից հետո, բայց հայերենի ուսումնասիրությունը կսկսի հնարավորինս շուտ։ Նախնիների հայրենիքը ճանաչելը նրա ուղու կարևորագույն մասն է։ Արդեն բացահայտել է ինչպես ժամանակակից, այնպես էլ պատմական Հայաստանը։

Նրա հոր պապն Արևմտյան Հայաստանից է եղել։ 1915 թվականին փախել է Իրանից` կորցնելով հարազատներին։ Նոր հայրենիքում երկար տարիներ անցկացնելուց հետո մեկնել է Բելգիա, որտեղ դեռ շահի օրոք Իրանի հյուպատոս է դարձել։ Այդտեղ էլ մնացել է ու ընտանիք ստեղծել։ Բելգիայում Նիկիտայի հայրը` Գրիշան, ձեռնարկություն է հիմնել և այժմ զբաղվում է շոկոլադի արտադրությամբ։

Այնպես որ Նիկիտան գործը զրոյից սկսելու շատ լավ օրինակ ունի։ Կամ էլ հոր պապն է անտեսանելի ձեռք մեկնում նրան, որ համառ մարզիկի ոտքը քարին չդիպչի։

Լրահոս
0