ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետություն կատարած ճանապարհորդության մասին գունեղ ֆիլմը` ստեղծված մերձբալթյան բլոգերների կողմից, կթողարկվի հունվարի 10–ին։ Այդ մասին պատմել է հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը TravelBlog.lv իր բլոգում։
Լիտվայի և Լատվիայի ճանապարհորդներ Ալեքսանդր Ալիմովը, Ստանիսլավ Գորբունովը և Իվար Ուտինանսը սեպտեմբերին այցելել են Արցախ։ Այդ ուղևորության ընթացքում նրանք տեսանյութ են նկարել` Արցախի հիանալի տեսարաններով։ Նախօրեին համացանցում հայտնվել է այդ տեսանյութի թիզերը։
«Սեպտեմբերին այցելել ենք Արցախի Հանրապետություն։ Ուղևորության արդյունք է դարձել այդ զարմանահրաշ երկրի մասին ֆիլմ–ճանապարհորդությունը», – նշել է Ալիմովը։
Տղամարդիկ հիացել են արցախցիներով, նրանց` բոլորին օգնելու պատրաստակամությամբ։ Ճանապարհորդները պատմել են նաև, որ իրենց Արցախ գալ դրդել է Ալեքսանդր Լապշինի պատմությունը։
«Մեր հաջորդ ֆիլմը կլինի Հայաստանի մասին։ Իմ կողմից ցանկանում եմ ավելացնել, որ եթե ստեղծվի Արցախ մեկնելու հնարավորություն, ոչ մի վայրկյան չմտածեք։ Դուք հաստատ որպես ուրիշ մարդ կվերադառնաք, ուղղակի հավատացեք ինձ։ Հաճելի դիտում և մինչ հանդիպում Արցախում», – պատմել է հայտնի ճանապարհորդը։
Մերձբալթացի ճանապարհորդները կոչ են արել իրենց բաժանորդներին ավելի շատ ճանապարհորդել և օգտագործել #lovekarabakh հեշթեգը` Արցախ ուղևորվելու համար։