00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես գաճաճային Ադրբեջանը խթանեց Արցախի զբոսաշրջությունը

Բաժանորդագրվել
Բլոգեր Լապշինը գրել է գաճաճ Ադրբեջանի և Արցախ այցելող զբոսաշրջիկների հոսքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի վարած քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Արցախում ավելացավ զբոսաշրջիկների թիվը, Livejournal-ում հրապարակված իր հոդվածում գրել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Անցնող 2017 թվականն ինձ համար հեշտ տարի չէր, քանի որ Արցախ այցելելու համար տարվա 9 ամիսն անցկացրի Ադրբեջանի բանտում։ Ես իմացա ադրբեջանական կլանի կեղտոտ գործերի, Ալիևի ընտանեկան վեճերի մասին, հայտնվեցի ադրբեջանական սուլթանի կնոջ անձնական ինքնաթիռում, լսեցի ու տեսա իշխանության համար մղվող գզվռտոցը, նրանց ռասիզմն ու ատելությունը ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ` Արցախի հակամարտության պատճառով, այլև այլադավանների նկատմամբ»,- գրել է Լապշինը։

Նա նշել է, որ այդ երկրում ցույցերի կազմակերպիչն իշխանությունն է. դրանից պետք է հետևություն անել։

«Ջանալով վախեցնել ամբողջ աշխարհին` գաճաճային Ադրբեջանն օգնեց, որ 2017 թվականին Արցախ այցելի կրկնակի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարի»,- գրել է Լապշինը։

Նրանց թվում են եղել նաև բլոգերի մերձբալթյան ընկերները` Ալեքսանդր Ալիմովն ու Իվար Ուտինասը, Սլավա Գորբունովն ու շատ ուրիշներ։

«Նրանք հետաքրքիր ֆիլմ են նկարել այդ հրաշք երկրի, մշակույթի, ժողովրդի, բնության ու ճարտարապետական հուշարձանների մասին։ Դիտեք, վստահ եմ` դուք էլ կուզեք այցելել Արցախ»,- գրել է Լապշինը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը և Լապշինին հանձնել Բաքվին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Լրահոս
0