ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հեղինակավոր ամսագիրը Հայաստանի հավաքականի ավագ ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ներառել է «մրցաշրջանի առաջին կեսի արդյունքում վատագույն հավաքականի» կազմում։
Երևակայան թիմի կազմը հրապարակվել է այսօր։ Մխիթարյանին բաժին է հասել էր աջ աութսայդերի դիրքը։ Մեկնաբանելով իր ընտրությունը՝ Goal.com-ը Մխիթարյանին «մեծն վերացող տեսակ» է անվանում։
«XIX դարում շատերը կվճարեին՝ այդպիսի կրկեսային համար տեսնելու դիմաց։ «Օլֆ Տրաֆորդի» երկրպագուները ենթադրություններ են անում՝ ինչ է պատահել տաղանդավոր հային։ Երեք գնդակի համար հինգ հին գոլային փոխանցումներով ցնցող մեկնարկից հետո, դեկտեմբերի սկզբից Մխիթարյանը յոթ րոպե է խաղացել։ Ժոզե Մոուրինյոն գրեթե հաստատել է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանը վաճառվելու է», — գրում է պարբերականը։
Հենրիխ Մխիթարյանի հետ հավաքականում են հայտնվել՝ Քրիստիան Բենտեկեն («Քրիսթալ Փելաս»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Տիեմուե Բակայոկոն («Չելսի»), Ջոնջո Շելվին («Նյուքասլ»), Ռենատու Սանչեշը («Սոունսի»), Դենի Ռոուզը («Տոտտենհեմ»), Էշլի Ուիլյամսը («Էվերթոն»), Սեդրիկ Սուարեսը («Սաութհեմփթոն»), Ջո Հարտը («Վեսթ Հեմ Յունայթեդ»), նաև Մխիթարյանի ակումբակից Վիկտոր Լինդելոֆը։